Ռուսաստանը վետո է դրել Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ բանաձեւի վրա
Ռուսաստանը արգելափակել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում ԱՄՆ ներկայացրած բանաձեւը Սիրիայում քիմիական հարձակման հետաքննության նոր մեխանիզմներ հաստատելու մասին։
Բանաձեւին կողմ են քվեարկել Խորհրդի 12 անդամներ, իսկ դեմ՝ Ռուսաստանը (ԱԽ մշտական անդամ), իսկ Բոլիվիան ու Չինաստանն էլ ձեռնպահ են մնացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան պարզաբանել է, որ ԱՄՆ-ն նոր բանաձեւի միջոցով «փորձում է վերակենդանացնել հետաքննության համատեղ մեխանիզմը, որը ամոթով է ծածկված՝ առանց տվյալների հաստատման ինքնիշխան պետության՝ Սիրիայի համար դատավճիռ սահմանելով»։
Նա նաեւ նշել է, որ Վաշինգթոնը հերթական անգամ քվեարկության է դնում մի փաստաթուղթ, որը չի վայելում ԱԽ մշտական անդամների միահամուռ աջակցությունը։
Բանաձեւի ռուսական նախագիծը եւս չի ընդունվել, քանի որ չի հավաքել անհրաժեշտ 9 ձայնը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան