Մարկ Ցուկերբերգը ցուցմունք է տվել Կոնգրեսում
Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ցուցմունք է տվել Կոնգրեսում միլիոնավոր օգտատերերի տվյալների արտահոսքի առնչությամբ, որը Cambridge Analytica ընկերությունն օգտագործել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ, փոխանցում է AP-ն։
Սպասվում է, որ սենատորները նրան կհարցնեն նաեւ 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին։
Մարկ Ցուկերբերգը ցուցմունք է տվել Սենատի առեւտրի եւ արդարադատության հարցերով կոմիտեում։ Եվս նրա մասնակցությամբ մեկ լսում կկայանա Ներկայացուցիչների պալատում ապրիլի 11-ին։
Նախօրեին հրապարակված ցուցմունքներում Ցուկերբերգը ներողություն էր խնդրել տվյալների արտահոսքի համար։
Նա նշել է, որ սխալ է եղել ենթադրելը, որ Cambridge Analytica ընկերությունը ջնջել է Facebook-ի օգտատերերի տվյալները, որոնք հավաքել էր ընտրությունների վրա ազդելու համար։ Ցուկերբերգը նշել է, որ ընկերությունում տվյալների հավաքումը «փակված թեմա են համարել»՝ վստահ լինելով, որ տվյալները ջնջվել են։
Բացի այդ, Կոնգրեսի շենքի առաջ բողոքի ցույց է տեղի ունենում։ Ցուցարարները հագին ունեն #ՋնջիրFacebookը ( #DeleteFacebook) գրառմամբ վերնաշապիկներ, իսկ Code Pink խմբի ակտիվիստները մեծ ակնոցներ են կրում, որոնց վրա գրված է «Դադարե՛ք լրտեսել», իսկ պաստառներին՝ «Դադարեցրե՛ք կորպորատիվ սուտը»։
Ցուկերբերգը, օրենսդիրների հարցերին պատասխանելով, նշել է, որ 2015 թվականին իր ղեկավարած ընկերությունը տեղեկանալով, որ Cambridge Analytica-ն զբաղվում է տվյալներ հավաքելով, չի հայտնել դրա մասին Առեւտրի դաշնային հանձնաժողովին։
Ցուկերբերգը նշել է նաեւ, որ Facebook-ը համագործակցում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետ, որը վարում է 2016 թ․ ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործով հետաքննությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան