Սաուդյան արքայազնը 90 հազար եվրոյի պոռնոգրաֆիա է պատվիրել ու չի վճարել ծառայությունների համար
Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ Սաուդ Ալ Ֆեյսալը, որը մահացել է 2015 թվականին, 90 հազար եվրոյի էքսկլյուզիվ պոռնոֆիլմեր է պատվիրել SARL Atyla ֆրանսիական ընկերությանն ու չի վճարել գումարը: Այս մասին հայտնում է The Local-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 40 տարի երկրի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Ալ Ֆեյսալն օրիգինալ սցենարներով պոռնոգրաֆիա է պատվիրել ֆրանսիական ընկերությանը, սակայն այդպես էլ չի վճարել ծառայությունների համար:
Նշվում է, որ ընկերությունը դեռ չի տրամադրել դատարանին այդ տեսահոլովակները, սակայն ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ պահանջները չբավարարելու դեպքում դրանք կհրապարակվեն:
Պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմեր նկարահանող ընկերությունը դատի է տվել ֆրանսիական ընկերությանը, որը զբաղվել է Ալ Ֆեյսալի ընտանեկան ունեցվածքի կառավարմամբ:
Միևնույն ժամանակ, ընկերությունը տրամադրել է էլեկտրոնային նամակագրությունն արքայազնի ներկայացուցչի հետ, որում քննարկվում են նրա նախընտրությունները և սցենարի մանրամասները:
Չնայած պատվիրատուն ուղղակիորեն չի հիշատակվում, հայցվորների պնդմամբ՝ նա հենց Ալ Ֆեյսալն է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան