Թուրքիայում «օրենքով» գող է սպանվել
Ապրիլի 8-ին Թուրքիայում սպանվել է 59-ամյա «օրենքով» գող Գայոզ Զվիադաձեն, ով քրեական աշխարհում հայտնի է Գիա Քութաիսցի անունով: Նրա ուղեկիցը, որի ինքնությունն այժմ պարզվում է, վիրավորվել է ոտքից, հայտնում է «Փրայմ Քրայմ»-ը: Նախնական վարկածի համաձայն՝ Զվիադաձեի սպանությունը կարող էր Նոդար Ռուսթավցի անունով «օրենքով» գող Նոդար Ասոյանի հետ Ռոստովի մարզում ազդեցության համար կոնֆլիկտի հետեւանք դառնալ: Նույն կոնֆլիկտի հետ են կապում նաեւ Ալֆասոն անունով հայտնի քութաիսցի «օրենքով» գող Գոչա Ալպաիձեի վրա կատարված մահափորձը:
Ինչպես հայտնի է, որ Գիան եւ Ալֆասոնը Նոդարի փոխարեն ցանկանում էին «գողական ընտանիք» ներս բերել իրենց ռոստովյան պրոտեժե Արթուր Աթաբեկյանին, որն անցյալ տարվա ամռանն իրեն գող էր հայտարարել Դոնի Ռոստովի քրեակատարողական հիմնարկում, սակայն Ասոյանը նրա կարգավիճակն այդպես էլ չէր ճանաչել: Այս կապակցությամբ քութաիսցիները Նոդարին բազմիցս կանչել էին հանդիպումների, սակայն վերջինս տարբեր առիթներով խուսափում էր հանդիպումներից:
Գիա Զվիադաձեն «հին դպրոցի» կողմնակից էր համարվում՝ գողական ավանդույթների խիստ հետեւորդ եւ իր սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Ի տարբերություն վերջերս մահացած մի շարք գողերի՝ Զվիադաձեի հեղինակությունը չէր արատավորվել «գործընկերների» կանոնների խախտմամբ կամ նրանց նկատմամբ պահանջներով: Նշվում է, որ, առանց տեղի ունեցածի համատեքստի, Գիա Քութաիսցու մահը մեծ կորուստ կդառնա գողական աշխարհի համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան