Միխեիլ Սաակաշվիլին նոր աշխատանք է գտել
Վրաստանի նախկին նախագահ և ուկրաինական Օդեսա մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ նոր աշխատանք է գտել և դասախոսություններ է կարդալու Նիդերլանդներում:
«Համագործակցության մասին պայմանավորվել եմ Նիդերլանդների բանախոսների ակադեմիայի հետ: Քանի դեռ ես Եվրոպայում եմ, կվաստակեմ դասախոսություններով: Ակադեմիայում շատ լավ թիմ է աշխատում, նրանք ինձ տպավորել են մեր տարածաշրջանի մասին իրենց գիտելիքներով»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ քաղաքական գործիչը գրել է Facebook-ում:
Հիշեցնենք, որ փետրվարին Ուկրաինայի իշխանությունները Սաակաշվիլիին արտաքսել էին Լեհաստան, որտեղից նա տեղափոխվել է Նիդերլանդներ: Այստեղ նա փաստաթղթեր է ստացել, որոնք իրավունք են տվել նրան ապրել և աշխատել Եվրամիության տարածքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան