Սերգեյ Սկրիպալը գիտակցության է եկել
ՌԴ Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը, որը Սոլսբերի քաղաքում թունավորվել էր նյարդապարալիզացնող թույնով, գիտակցության է եկել եւ կարողանում է խոսել։ Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը։
«Ոստիկանությունը կարող է խոսել Սոլսբերում թունավորման պատմության կենտրոնում կանգնած մարդու հետ։ Նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի վիճակը այլեւս ծանր չէ, նա լավ է արձագանքում բուժմանը, գիտակցության է եկել եւ խոսում է»,–հաղորդում է հեռուստաալիքը։
Սոլսբերիի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Քրիստին Բլանշարդը հայտնել է, որ Սերգեյ Սկրիպալը լավ է արձագանքում բուժմանը, նրա վիճակը արագորեն բարելավվում է, նա այլեւս ծանր վիճակում չի գտնվում։
Ավելի վաղ մարտի 29-ին բժիշկները հայտնել էին, որ ծանր վիճակից դուրս է եկել նրա դուստրը՝ Յուլիան։ Հաջորդ օրը նա ինքնուրույն սնվել է։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան