ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը Կատերինա Տիխոնովային Պուտինի դուստր է անվանել
Ընդլայնված պատժամիջոցների ցուցակի հրապարակման վերաբերյալ մեկնաբանության մեջ, որում ներառվել էին բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ, օլիգարխներ եւ հայրենական ընկերություններ, ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը Կատերինա Տիխոնովային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դուստր է անվանել, գրում է NEWSru.com-ը:
Ֆինանսների նախարարությունը, նշելով նոր պատժամիջոցների մասին, մասնավորապե «Սիբուրայի» տնօրենների խորհրդի անդամներից մեկի՝ Կիրիլ Շամալովի մասին, հայտարարել է, որ 2013-ի փետրվարին նա ամուսնացել է Պուտինի դստեր հետ: Հենց դրանից հետո նրա ֆինանսական դրությունը սկսել է աճել:
«Հարսանիքից հետո 18 ամսվա ընթացքում նա ստացել է «Սիբուրայի» բաժնետոմսերի զգալի մասը.... Մեկ տարի անց նա «Գազպրոմբանկից» ավելի քան 1 մլրդ դոլարի վարկ է ստացել... Նույն թվականին Պուտինի հին ընկեր Գենադի Տիմչենկոն Շամալովին բաժնետոմսերի եւս 17 տոկոսն է վաճառել», - թվարկել են ԱՄՆ Ֆինանսների նախարարությունում:
2018-ի հունվարին Bloomberg-ը հաղորդել էր Շամալովի եւ Տիխոնովայի ամուսնալուծության մասին:
Ամուսնալուծությունից հետո նա փաստացի դադարել է լինել պետության ղեկավարի ընտանիքի անդամը: Հենց այդ պատճառով բաժնետոմսերի տիրապետման նրա առավելությունն ավարտվել է, նշել է գործակալությունը՝ վակայակոչելով 3 աղբյուրների:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան