ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է ևս 38 ռուսաստանաբնակ գործարարի, պաշտոնյայի ու 15 ընկերության
Պաշտոնական Վաշինգտոնը պատժամիջոցների ցանկում ներառել է ևս 38 ռուսաստանաբնակ գործարարի, պաշտոնատար անձի ու 15 ռուսական ընկերության, հայտնում է ria.ru-ն՝ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությանը հղումով:
Հայտնի է, որ ցանկում են ներառվել միլիարդատերեր Օլեգ Դերիպասկան, Սուլեյման Քերիմովը, Կիրիլ Շամալովն ու Վիկտոր Վակսելբերգը:
Բացի այդ, ցանկում են ներառվել Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Դաշնային Խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերը, ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը, ВТБ-ի ղեկավար Անդրեյ Կոստինը։
Աղբյուրը մանրամասնում է, որ պատժամիջոցների ցանկում ներառումը ենթադրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ Միացյալ Նահանգների տարածքում գտնվող ակտիվների սառեցում, անշարժ գույքի, բանկային հաշիվների կալանք, ինչպես նաև ԱՄՆ մուտք գործելու արգելք:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան