Սաուդցիները սպասում են Պաղեստինի խնդրի կարգավորմանը
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալման էլ Սաուդը Իսրայելի հետ հաշտության ճանապարհին միակ խոչընդոտը համարում է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։
«Մենք ընդհանուր թշնամի ունենք, և կարծում եմ՝ տնտեսական համագործակցության համար ևս շատ պոտենցիալ ոլորտներ ունենք»,-հայտարարել է գահաժառանգը ամերիկյան Time պարբերականի հետ հարցազրույցում։
Նա նաև հիշեցրել է, որ Էր Ռիադը չի կարող Երուսաղեմի հետ բարեկամական հարաբերություններ ունենալ այնքան ժամանակ, մինչև իսրայելցիները չհաշտվեն պաղեստինցիների հետ։
«Մենք Իսրայելի հետ չենք կարող բարեկամական հարաբերություններ ունենալ՝ մինչև պաղեստինցիների հետ խաղաղության հարցը լուծում չստանա, քանի որ երկու ժողովուրդներն էլ կյանքի և համակեցության իրավունք ունեն։ Իհարկե, հաջորդ օրը, երբ նման բան տեղի կունենա, մենք Իսրայելի հետ լավ հարաբերություններ կհաստատենք»,-հայտարարել է Սաուդյան Արաբիայի ապագա թագավորը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան