«Այն ձանձրալի էր». Թրամփը ելույթի ժամանակ դեն է նետել իր ելույթի տեքստով թերթիկը (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Արևմտյան Վիրջինիայում հարկային բարեփոխումների թեմայով հրավիրված կլոր սեղանի ժամանակ ցուցադրաբար դեն է նետել իր ելույթի տեքստով թերթիկը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 71-ամյա ղեկավարն իր քայլը բացատրել է այն հանգամանքով, որ այն, ինչ գրված է եղել թերթիկի վրա, շատ ձանձրալի էր:
Հարկային բարեփոխումների մասին խոսելու փոխարեն նախագահը նախապատվություն է տվել Մեքսիկայից եկող ապօրինի ներգաղթյալների թեմային:
Նա մանրամասնել է, որ Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ եկող լատինամերիկացի ներգաղթյալների «քարավանում» կլինեն բազմաթիվ հանցագործներ, թմրամոլներ ու բռնաբարիչներ:
Հայտնի է, որ Կենտրոնական Ամերիկայի մի շարք երկրներից եկած ավելի քան 1000 ապօրինի ներգաղթյալներ Մեքսիկայի տարածքով խմբերով շարժվում են Միացյալ Նահանգների սահման՝ նպատակադրվելով ամեն գնով հատել սահմանն ու հայտնվել «երազանքների երկրում»:
1200 ներգաղթյալի՝ հիմնականում Հոնդուրասի բնակիչների զանգվածային երթը դեպի ԱՄՆ-ի սահման սկսվել է մարտի 25-ին: Ներգաղթյալների շարքերում կան կանայք ու երեխաներ: Նրանք վստահ են, որ համախմբվածության արդյունքում կկարողանան հասնել ԱՄՆ: Մեքսիկայի իշխանությունները կանգնեցրել են ներգաղթյալների քարավանի մի մասին, քանի որ նրանց տեղաշարժը երկրում ապօրինի է:
Օրերս նախագահ Թրամփը, անդրադառնալով Մեքսիկայի տարածքով դեպի ԱՄՆ-ի սահման շարժվող լատինամերիկացի ներգաղթյալների «քարավանին», ասել էր, որ «ներգաղթյալները գողանում են իր երկիրը»: Նա դիմել է Կոնգրեսին՝ պահանջելով անհապաղ գործի անցնել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան