Սաուդյան Արաբիայի թագաժառանգն ամրագրել է Լոս Անջելեսի Four Seasons հյուրանոցի բոլոր՝ 285 համարները
Սաուդյան Արաբիայի 32-ամյա արքայազն Մուհամեդ իբն Սալմանը Միացյալ Նահանգների հետ բիզնես կապերի ամրապնդման նպատակով այս շաբաթ ժամանել է Լոս Անջելես, որտեղ ամրագրել է ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկի՝ Four Seasons-ի բոլոր համարները:
Ինչպես նշում է Tatler-ը, եռօրյա այցելության ժամանակ թագաժառանգն ամրագրել է 16-հարկանի հյուրանոցի 185 սովորական և 100 լյուքս կարգի համար: Սովորականներում մեկ գիշեր անցկացնելու գները սկսվում են 625, իսկ լյուքսում՝ 10.000 դոլարից:
Հետաքրքրական է, որ ինքը՝ ապագա թագավորը, կանգ չի առել հյուրանոցում: Նա գիշերել է մասնավոր առանձնատանը: Մինչդեռ հյուրանոցում կանգ են առել նրա բազմաթիվ ընկերներն ու օգնականները:
Աղբյուրը հավելում է, որ նախորդ տարի, երբ նրա հայրը՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլազիզ ալ Սաուդը, Մոսկվա էր ժամանել, նա իր հետ 1.500 մարդ էր բերել ու նրանց համար ամրագրել էր The Ritz-Carlton և Four Seasons հյուրանոցների բոլոր համարները:
Բացի այդ, նա իր հետ ինքնաթիռի ոսկեզօծ շարժասանդուղք ու 800 կգ սնունդ էր բերել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան