Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում 

Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար
Աշխարհ

Մոսկվայում «մսագործ»-վիրաբույժ ադրբեջանցին հաշմել է կանանց. քրեական գործի քննությունը հայ է վարում

Ռուսաստանի իրավապահ մարմինները՝ քննիչ Գարի Հովհաննիսյանի ղեկավարությամբ քննում են ադրբեջանցի պլաստիկ «մսագործ»-վիրաբույժի գործունեությունը, որի զոհն էին դարձել տասնյակից ավելի հիվանդներ, որոնք «բժշկին» էին վստահել իրենց կյանքն ու առողջությունը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Ադրբեջանի քաղաքացի Էլչին Վելիօղլու Մամեդովը սկսել է վիրահատություններ կատարել դեռեւս 2000-ականների կեսից: Դեռ 10 տարի առաջ Մամեդովը «Մուզ ԹՎ»-ի աստղն էր, Ելենա Մալիշեւայի հետ նկարահանվում էր «Սարսափելի գեղեցիկ» հեռուստահաղորդման մեջ: Հռչակվել էր պլաստիկ վիրաբուժության նորաձեւ գուրու:

Իսկ 2010 թվականին «Ռոսզդրավնադզորի» պաշտոնատար անձինք Մամեդովին, չնայած Ռուսաստանում բժշկական կրթությունը հաստատող փաստաթղթերի բացակայությանը, ուղեգիր էին տվել «վիրաբուժություն» մասնագիտությամբ քննություն հանձնելու: Նա 3 էր ստացել եւ շարունակել աշխատել:

2012 թվականին վիրաբույժը դարձել էր ոչ միայն Ռուսաստանի քաղաքացի, այլեւ Մոսկվայում 2 կլինիկաների հիմնադիր: Արդեն այդ ժամանակ Մամեդովի ձեռքով մահացել եւ տուժել էին մի քանի կանայք:

Իսկ 2012 թվականին խուզարկությամբ առգրավվել էին Մամեդովի բժշկական փաստաթղթերը, որոնք փորձաքննությամբ կեղծ էին ճանաչվել:

Այնուհետեւ պարզվել էր, որ կանանց վիրահատել է մանկաբույժի ադրբեջանական դիպլոմով մարդը: Իսկ դիմածնոտային վիրաբույժի ռուսական հավաստագիրը կեղծված էր:

2010 թվականին «Կոմսոմոլկան» օգնության է դիմել Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեսանդր Բաստրիկինին, եւ նա Մամեդովի գործը հանձնարարել է փորձառու քննիչ Գարի Հովհաննիսյանին:

«Ներկայումս գործը մերթ կասեցվում է, մերթ մեր ուժերով վերաբացվում: Մամեդովի պաշտպանական կողմը իմ եւ Ռուսաստանի փորձագիտական հաստատությունների դեմ բողոքներ է ներկայացնում: Բանն այն է, որ Մամեդովն ունի ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Ռուսաստանի քաղաքացիություն: Մենք խնդրել ենք նրան հանձնել: Մեզ մերժել են՝ առաջարկելով նրա գործը փոխանցել Ադրբեջան: Եվ մենք «ոչ» ասացինք: Արդեն թրծված ենք՝ հայրենիքում հանցագործների քրեական գործերն արագ փլուզվում են»,- նշել է Հովհաննիսյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները բազմիցս գրել են, որ Ռուսաստանում Մամեդովի գործը հայ է վարում, ուստի նա հետապնդվում է ազգային հողի վրա: Մամեդովին դեռեւս չի հաջողվում «վերցնել», եւ նրան հեռակա են դատում: Վիրաբույժը, փաստորեն, Ադրբեջանում փակված է, որի սահմաններից դուրս կձերբակալվի Ինտերպոլի կողմից:

Ինչ վերաբերում է Մոսկվայում կլինիկաներին, ապա դեռեւս 2015 թվականին մոսկովյան կլինիկաների շենքերի վրա կալանք է դրված: Սակայն պարզվել է, որ այնտեղից վերցնելու առանձնապես ոչ մի բան չկա. Մամեդովը միությունում բաժնեմաս ունի, սակայն այն խորհրդանշական է:

Հայտնի է նաեւ, որ 2014 թվականին Էլչին Մամեդովը հեռացվել է Բաքվի Caspian Clinic Hospital կլինիկայից: Հիմա նա աշխատում է Ադրբեջանի ժողովրդական արտիստ Լեյլա Շիխլինսկայայի կլինիկայում: Այնտեղ ընթացիկ տարում արդեն սկանդալ է ծագել աշխատակիցների կողմից հիվանդների փողերի յուրացման գործով: