Ուկրաինայի նախագահը պետք է հրաժարվի իր որոշ լիազորություններից. Ավակով
Ուկրաինայի նախագահը պետք է հրաժարվի իր լիազորությունների մի մասից՝ ի օգուտ խորհրդարանական հանրապետության: Նման կարծիք LIGA.net- ին տված հարցազրույցում արտահայտել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
Ընդ որում, նա նշել է, որ իր եւ նախագահ Պետրո Պորոշենկոյի միջեւ պատերազմ չկա: «Ես ամուր դիրքորոշում եմ ունեմ տարբեր հիմնարար խնդիրների վերաբերյալ, եւ փորձում եմ հավասարակշռություն պահպանել իշխանության ճյուղերի միջեւ», - ասել է նա:
«Ես նրա հետ հաճախակի քննարկումներ եմ ունենում ու մեր միջեւ աշխատանքային հարաբերություններ են: Ես միայն կհիշեցնեմ, որ ՆԳ նախարարը նախագահի ենթական չէ»,- հայտարարել է Ավակովը:
Նա կարծում էր, որ լավ կլիներ, եթե նախագահը հրաժարվեր իր որոշ լիազորություններից. «Ես արտահայտում եմ իմ դիրքորոշումը, եւ դուք գիտեք, որ նախագահ Ժողովրդական ճակատի դիրքորոշումը. մենք կարծում ենք, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ պետք է կատարվեն, անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել ընտրական իրավունքի մեջ՝ Ուկրաինան լիարժեք խորհրդարանական հանրապետություն դարձնել, որտեղ երկրի նախագահը վիզիոներ եւ սուպերվայզեր է: Եւ այսպես նախագահը կարող է մեծ էֆեկտով գնալ ընտրություններին, դա հասկանալի ծրագիր կլիներ. տեսեք, ես հրաժարվում եմ իր լիազորությունների մի մասից՝ հանուն իշխանության ճյուղերի բալանսի. շատ գեղեցիկ է եւ հասկանալի»,- նշել է Ավակովը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան