Ղրղզստանում երթուղայինների վարորդներն արդեն երկրորդ օրը գործադուլ են անում
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում արդեն երկրորդ օրը շարունակվում է երթուղային տաքսիների վարորդների հայտարարած գործադուլը, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Բիշքեքի քաղաքապետարանին:
Վարորդները պահանջում են իշխանություններից բարձրացնել երթուղայինների ուղևորավարձը, ինչպես նաև չեղարկել ապրիլի 1-ից ուժի մեջ մտած նոր ապահովագրական համակարգը, որը նախատեսում է երթուղայինի ամեն նստատեղի համար 136 սոմի (մոտ 2 ԱՄՆ դոլար) չափով պարտադիր ապահովագրական վճար:
Քաղաքապետարանից հաստատել են, որ քաղաքում գործող երթուղայինների մի մասն այսօր ևս դուրս չի եկել աշխատանքի, նշվում է, որ խնդիրը լուծելու համար գործարկվել են քաղաքապետարանի ենթակայության տակ առկա բոլոր ռեզերվային տրոլեյբուսներն ու ավտոբուսները:
Իր հերթին, երկրի վարչապետ Սափար Իսակովը հայտարարել է, որ պարտադիր ապահովագրության մասին օրենսդրական կետերը պետք է ապահովվեն առանց ուղևորների անվտանգության նորմերի թուլացման:
Նշենք, որ Բիշքեքում գործող 120 ուղևորագծերում աշխատում է ավելի քան 2.800 երթուղային տաքսի: Ղրղզստանի մայրաքաղաքում գործում է ավելի քան 40 փոխադրող ընկերություն, որոնք սպասարկում են ուղևորներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան