Աֆրիկա մայրցամաքը ճեղքվում է երկու մասի
Քենիայում հարավ-արեւմուտքում հայտնված մեծ ճեղքը հանգեցրել է Նայրոբի-Նարոկ ավտոմայրուղու մի մասի ոչնչացմանը, հաղորդում է moya-planeta.ru-ն:
Բազմակիլոմետրանոց ճեղքը ուղեկցվել է սեյսմիկ ակտիվությամբ: Արևելա-Աֆրիկյան ճեղքվածքը, որը ռիֆտային հովիտ է առաջացրել, ձգվում է 3000 կմ եւ բաժանում է աֆրիկյան սալաքարերը երկու անհավասար մասերի՝ սոմալիական եւ նուբիական սալաքարերի, որոնք միմյանց հեռվանում են տարեկան 6-7 մմ արագությամբ:
138 միլիոն տարի առաջ մայրցամաքային այսպիսի ճեղքվածքի պատճառով առաջացավ Ատլանտյան օվկիանոսը: Այդ ժամանակ Աֆրիկան եւ Հարավային Ամերիկան բաժանվեցին իրարից. մինչ այօսր կարելի է նկատել, որ նրանց ափային գծերը համընկնում են:
Նման բան կարող է տեղի ունենալ Աֆրիկյան ռիֆտային հովտում, այդ ժամանակ օվկիանոսը կլցնի կոտրված հատվածը, իսկ Աֆրիկայի մայրցամաքի մի մասը, որը ներառում է Եթովպիան եւ Սոմալին, կվերածվի մեծ կղզու:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան