Ռուսաստանը պետք է խոստովանի, որ թունավորել է Սկրիպալին. ԱՄՆ պետդեպ
Միացյալ Նահանգների Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունների կարգավորման համար հարկավոր է, որ Ռուսաստանը խոստովանի բրիտանական Սոլսբերիում նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման համար պատասխանատու լինելը:
«Ռուսաստանի կառավարության հետ երկխոսության համար դուռը բաց է, բայց եթե Ռուսաստանն ուզում է կարգավորել հարաբերությունները, ուրեմն պետք է նախևառաջ ստանձնի հարձակման պատասխանատվությունն ու վերջ տա ոչ խելամիտ, ագրեսիվ վարքին»,-ընդգծել է Նոյերթը:
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:
Աշխարհի բազմաթիվ պետություններ՝ այդ թվում նաև Միացյալ Նահանգները, ի նշան Լոնդոնի հետ համերաշխության՝ Սկրիպալի գործի շրջանակում արտաքսել են ռուս դիվանագետներին: Մինչդեռ պաշտոնական Մոսկվան հերքում է մեղադրանքներն ու պնդում, որ Լոնդոնը Ռուսաստանի մեղքն ապացուցող որևէ փաստ չունի:


















































Սկրիպալներին «թունավորողին» նկատել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության գեներալի դստեր հարսանիքին (լուսանկար)
Սերգեյ Սկրիպալը թունավորման դեպքից հետո առաջին անգամ զանգահարել է հարազատներին
Սկրիպալների գործով ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ
Վիկտորյա Սկրիպալը պատմել է «տառապանքների տարվա» մասին
Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը վատացել է
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը