Կիմ Չեն Ընը պատրաստ է հանդիպել ԱՄՆ եւ Հարավային Կորեայի առաջնորդների հետ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Պեկին այց ժամանակ կրկին հայտարարել է Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի հետ երկխոսության ու այս երկրների նախագահներին հանդիպելու պատրաստակամության մասին, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Կիմ Չեն Ընը մարտի 25-28-ը Չինաստան ոչ պաշտոնական այց է կատարել, որը երկրի նախագահի պաշտոնում նրա առաջին արտասահմանյան ուղեւորությունն է:
Հյուսիսային Կորեայի նախագահը հայտարարել է, որ «մտադիր է Հարավային Կորեայի հետ կապերը վերածել համագործակցության հարաբերությունների եւ կարգավորել տարաձայնությունները, ինչպես նաեւ անցկացնել 2 երկրների գագաթնաժողով»:
«Հյուսիսային Կորեան պատրաստ է ԱՄՆ հետ երկխոսությանը եւ 2 երկրների գագաթնաժողովի անցկացմանը»,- նշել է Կիմ Չեն Ընը:
«Սի Ցզինպինը հայտարարել է, որ Կորեական թերակղզում վերջին տարում դրական փոփոխություններ են նկատվում, Չինաստանը գնահատում է Հյուսիսային Կորեայի ձեռնարկած կարեւոր ջանքերը»,- փոխանցում է չինական գործակալությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Վրաստանում հայտնաբերված՝ սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան