Արսեն Վենգեր․ Ինձ դարձյալ կծափահարեն
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ անգլիական ակումբը հաղթահարելու է բոլոր դժվարությունները եւ դարձյալ հասնելու է լավ արդյունքների։
«Դու կենտրոնանում ես ակումբի հաջողությունների համար աշխատելու վրա եւ մոռանում մնացած ամեն ինչի մասին։ Արդյունքում՝ որքան մեծանում ես, դա նմանվում է տարիքային խտրականության։ Կարող եմ ընդունել այդ քննադատությունը, եթե արդյունքերը լավը չեն։ Ինձ համար բարդ է ընդունել, երբ խոսում են այն մասին, թե քանի տարեկան եմ եւ երբվանից եմ գլխավորում թիմը։
Ես բավականաչափ համառ եմ՝ հավատալու համար, որ ժամանակի հետ հուզական պահը կհեռանա եւ կերեւա, թե ինչ եմ արել այս ակումբի համար։ Դրանք միայն վերջին խաղերը չեն։ Ինձ կծափահարեն»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է BeIN Sport-ը։
Հիշեցնենք, որ 68-ամյա Վենգերը 1996-ից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս։ Նախօրեին լուրեր էին շրջանառվում, որ հաջորդ մրցաշրջանում լոնդոնյան ակումբը գլխավորելու է Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
NEWS.am SPORT


















































«Արսենալը» ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը
Արսեն Վենգեր. «Արսենալը» հաղթահարել է ճգնաժամը
Զվարճալի միջադեպ Արսեն Վենգերի եւ Հենրիխ Մխիթայանի համատեղ ասուլիսի ժամանակ (Տեսանյութ)
Օբամեյանգը պատմել է, թե ում էր նվիրված նոր սանրվածքը
Արսեն Վենգեր․ Ինձ դուր եկավ, որ Օբամեյանգը Լյակազեթին թույլ տվեց իրացնել երկրորդ 11 մետրանոցը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է