Արսեն Վենգեր․ Ինձ դուր եկավ, որ Օբամեյանգը Լյակազեթին թույլ տվեց իրացնել երկրորդ 11 մետրանոցը
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Պրեմյեր լիգայի 32-րդ տուրում «Սթոք Սիթիի» նկատմամբ տնային հաղթանակը 3։0 հաշվով։ Խաղի վերջնամասում գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը 11 մետրանոց հարվածն իրացնելու հնարավորություն էր տվել փոխարինման դուրս եկած Ալեքսանդր Լյակազեթին, որն առաջին խաղն անցկացրեց փետրվարին ստացած վնասվածքից վերականգնվելուց հետո։
«Ես վստահ եմ, որ «Արսենալն» այս խաղում հաղթեց թիմային ոգու շնորհիվ։ Մեր թիմը կարողանում է պատասխանել։ Խաղացողներն իրար հետ խաղում են բավական երկար ժամանակ։ Առաջին խաղակեսում զգացի, որ կարող ենք հաղթել։ Պետք է նաեւ արժանին մատուցել «Սթոք Սիթիին», որը ցուցադրեց լավ խաղ։
Ինձ դուր եկավ, որ Օբամեյանգը Լյակազեթին թույլ տվեց իրացնել երկրորդ 11 մետրանոցը։ Առատաձեռն հարձակվողները բացառիկ երեւույթ են ֆուտբոլում։ Այդպիսի բաները թիմին դարձնում են ավելի լավը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին կայացած խաղում Օբամեյանգը 75-րդ րոպեին հաշիվը բացել էր 11 մետրանոց հարվածով՝ աչքի ընկնելով նաեւ 86-րդ րոպեին։ Խաղի վերջակետը դրել էր փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը, որը 88-րդ րոպեին անվրեպ էր իրացրել իր վաստակած 11 մետրանոց հարվածը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» կազմում փոխարինման էր դուրս եկել 76-րդ րոպեին։


















































«Արսենալը» ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը
Արսեն Վենգեր. «Արսենալը» հաղթահարել է ճգնաժամը
Զվարճալի միջադեպ Արսեն Վենգերի եւ Հենրիխ Մխիթայանի համատեղ ասուլիսի ժամանակ (Տեսանյութ)
Օբամեյանգը պատմել է, թե ում էր նվիրված նոր սանրվածքը
Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի»՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է