Ռուսաստանը Թուրքիայի խնդրանքով արագացրել է Ս-400 մատակարարման պայմանագրի իրականացումը
Ռուսաստանը Թուրքիայի խնդրանքով արագացրել է Ս-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարման պայմանագրի իրականացումը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Պայմանագիրը կնքված է, այն իրագործվում է: Թուրքական կողմը միշտ էլ ցանկություն է հայտնել արագացնել գորընթացը, եւ մենք ընդառաջ կգնանք նրանց»,-ասել է Կոժինը:
Նա նշել է, որ ռուսական զինատեսակի մատակարարումը Թուրքիա կմեկնարկի արդեն 2020 թվականին:
Ավելի վաղ ՌԴ «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանից գնել է 4 դիվիզիոն Ս-400 ՀՕՊ համակարգ՝ 2,5 միլիարդ դոլարով: Առաջին մատակարարումները նախատեսվում է սկսել 2020 թ. սկզբից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է