Պուտինը պատմել է իր հնարավոր հաջորդողի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2000 թվականից մտածում է իր հավանական հաջորդողի մասին: Այս մասին նա ասել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, արդյոք նա ընտրել է իրեն «հաջորդողին», հաղորդում է ՌԲԿ-ն:
«Մտածելը վտանգավոր չէ, բայց վերջիվերջո, ընտրությունը ռուս ժողովրդն է կատարելու», - ասել է Պուտինը: Նրա անձնական համակրանքներն ու հակակրանքներն ընդ որում, նրա կարծիքով, կարեւոր չեն: «Թեկնածուները կգան ընտրությունների, եւ ի վերջո վերջնական որոշումը կկայացնեն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները», - ասել է նախագահը:
Լրագրող Մեգան Քելին հարցրել է՝ կարող է արդյոք նա հեռանալ իշխանությունից:
«Քանի որ շատ փորձագետներ ասում են, որ դա բացարձակապես անհնար է ձեզ համար, քանի որ ձեր կարգավիճակով դուք ամենայն հավանականությամբ, ձեր հակառակորդների գործողությունների պատճառով բանտում կհայտնվեք կամ տեղի կունենա ավելի սարսափելի մի բան», — հավելել է նա:
Նախագահը պատասանել է, որ «այդ առիթով շատ անհեթեթություններ է լսել»: Նա հավելել է, որ «այսպես կոչված փորձագետները» «ցանկալին որպես իրականություն են ներկայացանում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է