Ինչ է լինում, երբ քաղաքապետը չի մաքրում կոյուղին
Բազմաթիվ երկրներում քաղաքական գործիչներին կատարած վատ աշխատանքի համար պատժելու միակ տարբերակը հաջորդ ընտրություններին նրանց օգտին չքվեարկելն է, սակայն Բոլիվիայում այլ տարբերակ են մշակել, որն անվանում են «սոցիալական արդարություն»:
Ինչպես գրում է Oddity Central-ը, Բոլիվիայի Սան Բուենավենտուրա փոքր քաղաքի բնակիչները վերջերս որոշել են պաշտպանել իրենց սահմանադրական իրավունքը և քաղաքապետ Խավիեր Դելգադոյին մեկ ժամով կապել են կալանակոճղին: Այդպիսով նրանք ցույց են տվել, որ դժգոհ են քաղաքապետի աշխատանքից:
Լուսանկարները, որոնցում քաղաքական գործիչը պատկերված է՝ գետնին նստած և մեկ ոտքով կալանավորների համար նախատեսված միջնադարյան սարքին ամրացված, փետրվարի վերջին տարածվել են հարավամերիկյան սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում:
Հաղորդվում է, որ Խավիեր Դելգադոն փետրվարի 25-ին պետք է նոր կամուրջ բացեր, որը կառուցվելու էր պետական միջոցների հաշվին, սակայն նախատեսված վայր ժամանելուն պես նա հասկացել է, որ իրեն սպասող քաղաքացիները բնավ էլ միջոցառմանը մասնակցելու չէ, որ եկել են:
Նրանք նույնիսկ չեն էլ բացատրել, թե ինչի համար են որոշել պատժել քաղաքապետին, այլ պարզապես գործի են դրել պատժամիջոցը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է