Արքայազն Հարիի հարսնացուն ամուսնությունից առաջ գաղտնի մկրտվել է՝ դառնալով Անգլիկան եկեղեցու հետևորդ
Ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը գաղտնի արարողության ժամանակ մկրտվել է՝ դառնալով Անգլիկան եկեղեցու հետևորդ, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ մկրտությունն իրականացվել է մարտի 6-ին՝ Քենթերբերիի արքեպիսկոպոսի կողմից:
Քառասունհինգ րոպեանոց արարողության ընթացքում Մարքլի կողքին են եղել փեսացուն՝ արքայազն Հարին, սկեսրայրը՝ արքայազն Չարլզը, ու նրա կինը՝ Քորնուելի դքսուհին:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ Հարիի հետ ամուսնությունից 2 ամիս առաջ անգլիկանություն ընդունելը շրջադարձային պահ է հարսնացուի համար՝ ամուսնալուծված դերասանուհուց թագուհի Էլիզաբեթ 2-րդի հարսը դառնալու ճանապարհին:
Հայտնի է, որ Մարքլի համար պարտադիր չէր արքայազնի հետ ամուսնանալու համար անգլիկանություն ընդունելը, սակայն Մարքլը որոշել է մկրտվել ու, այդպիսով, ցույց տալ իր հարգանքը թագուհու՝ Անգլիկան եկեղեցու գլուխը լինելու փաստի նկատմամբ:
Հայտնի է, որ Մեգան Մարքլն ու արքայազն Հարին ամուսնանալու են մայիսի 19-ին՝ Վինձորյան դղյակում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է