Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով

Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Աշխարհ

Տղամարդիկ պետք է կանգնեն կանանց կողքին, լսեն ու սովորեն նրանցից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, ուղերձում ասվում է. «Մենք գտնվում ենք կանանց իրավունքների պաշտպանության վճռորոշ փուլում: Առավել, քան երբևէ բախվում ենք պատմական և կառուցվածքային անհավասարությունների, որոնք նպաստում են ճնշումների և խտրականության ավելացմանը։ Լատինական Ամերիկայից մինչև Եվրոպա և Ասիա սոցիալական ցանցերում, կինոնկարահանման հրապարակներում, արտադրական ձեռնարկություններում և փողոցներում կանայք տևական փոփոխությունների և սեռական բռնության, ոտնձգության ու ամեն տեսակի խտրականության հանդեպ անհանդուրժողության կոչ են անում:

Գենդերային հավասարության հասնելը, կանանց և աղջիկների իրավունքների առաջխաղացումը ներկայիս շարունակական գործընթացներից է և աշխարհում՝ մարդու իրավունքների նկատմամբ ամենամեծ մարտահրավերը: Կանանց սերնդեսերունդ ակտիվ գործունեությունն ու քարոզչությունը տվել են իրենց պտուղները: Դպրոցում ավելի շատ աղջիկներ են սովորում, քան երբևէ, ավելի շատ կանայք են վարձատրվող աշխատանք կատարում և ղեկավարի պաշտոն զբաղեցնում մասնավոր սեկտորում, գիտական ոլորտում, քաղաքականության մեջ և միջազգային կազմակերպություններում՝ այդ թվում և ՄԱԿ-ում: Գենդերային հավասարությունն ամրագրված է բազմաթիվ օրենքներում, և այնպիսի վնասակար գործողություններ, ինչպիսիք են կանացի սեռական օրգանների խեղումն ու երեխաների ամուսնությունները, շատ երկրներում արգելված են օրենքով:

Սակայն, դեռևս առկա են լուրջ խոչընդոտներ խտրականության և շահագործման հիմքում ընկած հնարավորությունների պատմական անհավասարության դիմակայման հարցում։ Աշխարհում միլիարդավոր կանայք իրավապես պաշտպանված չեն ընտանեկան սեռական բռնությունից: Համաշխարհային մակարդակով աշխատանքի վարձատրության գենդերային տարբերությունը 23 տոկոս է՝ գյուղական վայրերում հասնելով մինչև 40 տոկոսի, իսկ մեծ թվով կանանց կատարած չվճարված աշխատանքի մասին նույնիսկ հայտնի չի դառնում: Կանանց ներգրավվածությունն ազգային խորհրդարաններում միջինում մեկ քառորդից պակաս է, իսկ ղեկավար մարմիններում՝ այդ ցուցանիշն էլ ավելի ցածր է: Եթե չձեռնարկվեն համաձայնեցված գործողություններ, հաջորդ տասնամյակում միլիոնավոր աղջիկներ սեռական օրգանների խեղման կենթարկվեն: Այնտեղ որտեղ օրենքներ կան՝ հաճախ անտեսվում են, և իրավական պաշտպանություն հայցող կանանց հաճախ կասկածանքով են վերաբերվում, զրպարտում ու մերժում: Ներկայումս հայտնի է, որ սեռական ոտնձգությունների և բռնությունների թիվն աճում է աշխատավայրերում, հանրային տարածքներում և մասնավոր տներում, այն երկրներում, որոնք հպարտանում են գենդերային հավասարության հարցում գրանցած իրենց ցուցանիշներով: ՄԱԿ-ը պետք է օրինակ ծառայի ամբողջ աշխարհին: Ես հավատացած եմ, որ միշտ չէ, որ այսպես է եղել:

Անցյալ տարի՝ պաշտոնավարման մեկնարկիցս ի վեր, ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում, խաղաղապահ առաքելություններում և աշխարհի մեր բոլոր գրասենյակներում ես փոփոխությունների սկիզբ եմ դրել: Ներկայումս, առաջին անգամ ավագ կառավարման իմ թիմում գենդերային հավասարության ենք հասել, և ես նպատակ ունեմ հասնել նման հավասարության ամբողջ կազմակերպությունում: Ես լիովին հավատարիմ եմ սեռական ոտնձգությունների հանդեպ անհանդուրժողության գաղափարին և ծրագրում եմ բարելավել զեկուցումների ու հաշվետվությունների ընթացակարգերը: Մենք սերտորեն համագործակցում ենք աշխարհի բոլոր երկրների հետ կանխարգելելու և լուծելու խաղաղապահ առաքելությունների աշխատակիցների կողմից գործադրվող սեռական շահագործման ու բռնության խնդիրը և աջակցելու տուժածներին:

Մենք՝ ՄԱԿ-ի բոլոր աշխատակիցներս, աջակից ենք աշխարհի բոլոր կանանց անարդարությունների վերացման դեմ նրանց պայքարում․ լինեն նրանք թե՛ գյուղաբնակ կանայք, ովքեր բախվում են վարձատրման խտրականությանը, թե՛ քաղաքաբնակ կանայք, ովքեր փոփոխությունների են ձգտում, թե՛ փախստական կանայք, ում սպառնում է շահագործման և բռնության վտանգը, և թե՛ կանայք, ովքեր խտրականության փոխկապակցված ձևերի են հանդիպում՝ այրիներ, տեղաբնիկ կանայք, հաշմանդամություն ունեցող և գենդերային նորմերին չհամապատասխանող կանայք։

Կանանց իրավունքների առաջխաղացումը և հնարավորությունների ընդլայնումը Կայուն զարգացման 2030-ի օրակարգի հիմնաքարն է: Կայուն զարգացման նպատակների առաջընթացը նշանակում է առաջընթաց բոլոր կանանց համար և՝ ամենուր:

Եվրամիության հետ համատեղ մեկնարկած «Spotlight» նախաձեռնությունն , իր ռեսուրսներն ուղղելու է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության նվազեցմանը, ինչն էլ հավասարության և իրավունքների առաջխաղացման ու հնարավորությունների ընդլայնման նախապայմանն է: Կցանկանայի հստակեցնել․ սա կանանց հանդեպ բարեհաճություն չէ: Գենդերային հավասարությունը մարդու իրավունքների հարց է, ինչպես նաև բխում է մեր բոլորի շահերից՝ տղամարդկանց և տղաների, կանանց և աղջիկների: Գենդերային անհավասարությունը և կանանց նկատմամբ խտրականությունը մեզ բոլորիս է վնասում : Բազմաթիվ ապացույցներ փաստում են, որ կանանց աջակցելը համայնքների, ընկերությունների և նույնիսկ երկրների զարգացմանն օժանդակելու ամենաարդյունավետ տարբերակն է: Կանանց ներգրավվածությամբ խաղաղության համաձայնագրերն ավելի ազդեցիկ են դառնում, հասարակությունը՝ ավելի ճկուն և տնտեսությունները՝ ավելի ծաղկուն: Այնտեղ, որտեղ կանանց նկատմամբ խտրականություն է կիրառվում, հաճախ հանդիպում ենք անպիսի գործելակերպի կամ համոզմունքների, որոնք վնասաբեր են բոլորիս համար: Երեխայի խնամքի համար հայրերին տրվող արձակուրդը, ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքները և աշխատանքի հավասարապես վարձատրման օրենսդրությունը օգտավետ են բոլորիս համար:

Կանանց իրավունքների պաշտպանության այս վճռական փուլում ժամանակն է, որ տղամարդիկ կանգնեն նրանց կողքին, լսեն ու սովորեն նրանցից: Թափանցիկությունը և հաշվետվողականությունը էական են, որպեսզի կանայք կարողանան հասնել իրենց ներուժի ամբողջական գործադրմանը և զարգացում ապահովեն մեր բոլորիս համայնքներում, հասարակության մեջ և տնտեսություններում:

Հպարտ եմ, որ այս շարժման մաս եմ կազմում, և հուսով եմ, որ այն կշարունակի իր հնչեղությունը ՄԱԿ-ում և ողջ աշխարհում»: