ԱՄՆ-ն սպառնում է ԵՄ-ի դեմ մաքսեր սահմանել
ԱՄՆ-ը Եվրամիությունից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր կսահմանի, եթե նա չվերացնի արգելքներն ամերիկյան արտադրանքի ճանապարհին: Մարտի 6-ին Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը,
«Եվրամիությունը լավ չի վերաբերվում մեզ: Շատ անարդարացի իրավիճակ է ստեղծվել առեւտրի բնագավառում,- ասել է Թրամփը:- Նրանք կարող են անել, ինչ ցանկանան: Բայց եթե նրանք դա անեն, ապա այդ ժամանակ մենք մեծ՝ 25 տոկոս հարկ կսահմանենք նրանց ավտոմեքենաների համար»:
Թրամփն ընդգծել է, որ իր գլխավոր խնդիրներից մեկն է համարում ամերիկացի աշխատավորների եւ ամերիկյան ընկերությունների պաշտպանությունը: «Եթե Եվրամիությունը վերացնի իր սոսկալի արգելքներից մի քանիսը, որոնք թույլ չեն տալիս մեր արտադրանքը մատակարարել այնտեղ, ապա այդժամ մենք կարող ենք սկսել խոսել»,- հավելել է Միացյալ Նահանգների ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է