Գերմանիան չի վերանայի Թուրքիա կատարվող ճանապարհորդությունների մասին իր նախազգուշացումը
Գերմանիան չի վերանայի Թուրքիա կատարվող ճանապարհորդությունների մասին իր նախազգուշացումը, քանի դեռ երկրում արտակարգ իրավիճակը կշարունակի գործել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարի պաշտոնակատար Զիգմար Գաբրիելը իր թուրք գործընկեր Մեվլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո, հաղորդում է DW-ն:
Չավուշօղլուն կոչ է արել իր գերմանացի գործընկերոջը չեղյալ համարել անցյալ տարվա հուլիսին հրապարակված Թուրքիա այցերի մասին նախազգուշացումը, պնդելով, որ «դա չի արտացոլում երկու երկրների միջեւ լավ բարեկամական հարաբերությունները»:
Գաբրիելը, սակայն, մատնանշել է Թուրքիայում գործող արտակարգ դրության ռեժիմը, ինչպես նաեւ գերմանա-թուրքական քաղաքացիների կամայական կալանավորումը: Նա նշել է, որ Գերմանիան անհամբերությամբ սպասում է, որ Թուրքիան չեղյալ կհայտարարի արտակարգ դրությունը եւ կվերադառնա երկու երկրների նորմալ հարաբերություններին:
Հետագայում Twitter-ում Գաբրիելը գրել է, որ վերջին ամիսներին Բեռլինի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները բարելավվել են: «Հիմա կարեւոր է ապավինել դրան», - ավելացրել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է