Լավագույն դերասանուհի ճանաչված Ֆրենսիս ՄքԴորմանդից գողացել են «Օսկար» արձանիկը (տեսանյութ)
Մարտի 4-ին Լոս Անջելեսում կայացել է հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությունը, որի ժամանակ լավագույն դերասանուհի է ճանաչվել «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմի գլխավոր դերակատարուհի Ֆրենսիս ՄքԴորմանդը, որից ավելի ուշ արձանիկը գողացել են:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել մրցանակաբաշխությանը հաջորդած խնջույքին:
«Օսկար»-ը գողացողը ոմն Թերի Բրայանթն է, որն արդեն ձերբակալվել է ոստիկանության կողմից: Նրան սպառնում է 1 տարվա ազատազրկում:
Հայտնի է, որ Բրայանթն առանց կաշկանդվելու բոլորին ցույց է տվել գողացված արձանիկն ու առաջարկել ձեռք տալ դրան, լուսանկարվել հետը:
Ավելի ուշ անվտանգության աշխատակիցները նկատել են նրան:
Պարբերականը մանրամասնում է, որ գողացված արձանիկը հայտնաբերվելուց հետո հանձնվել է «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթած Գարի Օլդմանին, որն էլ շտապել է «Օսկար»-ը հանձնել իրական տիրուհուն՝ 60-ամյա ՄքԴորմանդին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է