Մեր սխալը կրկնում են ադրբեջանցիները (Տեսանյութ)
Համացանցում մի տեսանյութ է տարածվում, որտեղ ուսուցչուհին ադրբեջանցի մանուկներին «հայրենասիրության» դասեր է տալիս: Իսկ հայրենասիրությունը նրա պատկերացմամբ կայանում է երեխաներին հայերի նկատմամբ թշնամություն սերմանելը եւ, անկախ իր կամքից՝ հայերով սարսափեցնելն ու վախեցնելը:
«Ո՞վ է մեր թշնամին»,- հարցնում է ուսուցչուհին, բնականաբար ակնկալելով իր սպասված պատասխանը: «Հայերը գրավել են մեր հողերը», «հայերը սպանել են մեր մարդկանց», «հայերը սպանել են մեր բոլոր զինվորներին»:
Եւ սա համարում են դաստիարակություն, հայրենասիրություն: Ավելին, որոշ հայեր էլ հիացած այս ուսուցչուհու մեթոդներով, տարածում են տեսագրությունը եւ նշում, թե երեխաներին հենց այսպես պետք է դաստիարակել: Մինչդեռ հենց այսպես չի կարելի երեխա դաստիարակել: Մեզ հենց այսպես են դաստիարակել սկսած վաթսունականներից:
Մեր թշնամին թուրքն է, թուրքերը մեզ կոտորել են, թուրքերը մեզ սպանել են, թուրքերը մեզ էս ու էն են արել, եւ իհարկե, գրավել են մեր հողերը: Այսպես մի քանի սերունդ է դաստիարակվել, որոնք ոչ թե հայրենասերն էր են դարձել, այլ պարզապես ատել են թուրքերին, վախեցել նրանցից եւ բարդույթավորվել:
Հիմա մեր կոպիտ սխալը կրկնում են ադրբեջանցիները, որոնց մոտ արդեն սովորություն է դարձել կրկնել այն ամենն ինչ անում ենք մենք: Արդյունքում նրանք ունենալու են հայերի նկատմամբ բարդույթներ ունեցող ազգաբնակչություն, դրանից բխող բոլոր ծանր հետեւանքներով:
Սա հայրենասիրություն չէ, սա խելագարություն է, խելահեղություն եւ անխելքություն: Եւ իհարկե, սա դաստիարակություն չէ:
Top-News.am


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ