ձկնորսական նավում 15 մլն եվրոյի թմրանյութ են գտել
Հունաստանի առափնյա պաշտպանության ծառայությունը Կրետե կղզու մոտ Celine Star ձկնորսական նավում 1,3 տոննա մարիխուանա է հայտնաբերել՝ 15 մլն եվրո ընդհանուր արժեքով։
Ֆրանսիական մաքսավորները հույն գործընկերներին հայտնել էին կասկածելի նավի մասին, որը գտնվում է Կրետեից հարավ։ Celine Star-ի որոնումները երեք օր են տեւել, ծովում գործողությունն իրականացրել են պարեկային մոտորանավերը, իսկ օդից աջակցել է Frontex եվրոպական գործակալության ուղղաթիռը։ Նավը գտել են կղզու ափից 60 մղոն հեռավորությամբ եւ ձերբակալել են։
Պարզվել է, որ նավը դուրս է եկել սիրիական Լաթաքիայի նավահանգստից եւ ուղեւորվում էր եվրոպական նավահանգիստերից մեկը։ Անձնակազմը հայտնել է, թե ձկնորսության են մեկնել, սակայն նվաում սարքավորումներ չեն եղել։ Թմրանյութն առգրավել են, անձնակազմի չորս անդամներին ձերբակալել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է