Ռուսաստանցի հաքերը կարտահանձնվի այն պետություն, որի դեմ առավել լուրջ հանցագործություն է կատարել
Չեխիայի արդարադատության նախարար Ռոբերտ Պելիկանը հայտարարել է, որ 2016-ի հոկտեմբերից չեխական բանտում գտնվող ռուսաստանցի հաքեր Եվգենի Նիկուլինը կարտահանձնվի այն պետություն, որի դեմ առավել լուրջ հանցագործություն է կատարել:
Նիկուլինի արտահանձնումը պահանջում են թե՛ Ռուսաստանը, և թե՛ Միացյալ Նահանգները:
Վաշինգտոնը պնդում է, որ Նիկուլինը 2012-13 թվականներին հաքերային հարձակումներ է իրականացրել Linkedin և Formspring սոցիալական ցանցերի, ինչպես նաև Dropbox կայքի դեմ:
Ռուսաստանը Նիկուլինին մեղադրում է 2009-ին կատարված էլեկտրոնային գողության մեջ, որի ծավալը մոտ երկու հազար դոլար է կազմել:
Չեխիայի արդարադատության նախարարը նաև հաստատել է մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, որոնց համաձայն նախագահ Միլոշ Զեմանը իրեն խնդրել է Նիկուլինին հանձնել ռուսական կողմին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է