Հայկական արմատներով միլիարդատերը ցանկանում է հանգիստ կյանքով ապրել՝ առանց ավելորդ հրապարակայնության
«Մագնիտ» ցանցի հիմնադիր եւ նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկինը նախատեսում է «շարունակել իր նախագծերը որպես մասնավոր անձ», այդ թվում Կրասնոդարում «Ավրորա» կինոթատրոնի վերականգնումը եւ մանկական ֆուտբոլի զարգացումը: Այս մասին նա հայտարարել է Կրասնոդարի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով երկրամասի վարչության մամուլի ծառայությանը:
«Ես մնացի Կրասնոդարի բնակիչ, ես կշարունակեմ այստեղ ապրել եւ հպարտ եմ, որ ես պատվավոր քաղաքացի եմ դարձել: Սա մեծ պատասխանատվություն է, եւ պետք է դրան համապատասխանել», - ասել է նա:
Գալիցկին ընդգծել է, որ իր համար «ինտենսիվ ժամանակն» անցել է:
«Հիմա ուզում եմ հանգիստ ապրել՝ առանց հրապարակայնության: Ես ուզում եմ լինել մասնավոր անձ, ով իր սիրած գործով է զբաղվում` ֆուտբոլով, բարեկարգումով: Հուսով եմ, որ Կրասնոդարի ժողովուրդը կկարողանա հասկանալ եւ պաշտպանել իմ անձնական կյանքի իրավունքը», - ավելացրել է գործարարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է