«Արսենալի» եկամուտը նվազել է 62 տոկոսով
Լոնդոնի «Արսենալը» հրապարակել է 2017/18 մրցաշրջանի առաջին հատվածի ֆինանսական հաշվետվությունը, հայտնում է ակումբի կայքը։
Թիմի ընդհանուր եկամուտը նվազել է 62 տոկոսով՝ կազմելով 20,7 միլիոն ֆունտ ստերլինգ (մեկ տարի առաջ այդ գումարը 54,4 միլիոն էր)։ Պատճառը Չեմպիոնների լիգային չմասնակցելն է։
Աշխատավարձի ծախսերն ավելացել են 13,2 միլիոն ֆունտ ստերլինգով՝ չնայած նրան, որ մրցաշրջանի ընթացքում բոնուսների ծրագիրը սպասվածից ցածր է։
Ամառային տրանսֆերների շնորհիվ լոնդոնյան ակումբի շահույթը 12․6 միլիոնից հասել է 25․1 միլիոնի։
Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի՝ այս ձմռանն իրականացված տրանսֆերները չեն ընդգրկվել հաշվարկում։


















































«Արսենալը» ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը
Արսեն Վենգեր. «Արսենալը» հաղթահարել է ճգնաժամը
Զվարճալի միջադեպ Արսեն Վենգերի եւ Հենրիխ Մխիթայանի համատեղ ասուլիսի ժամանակ (Տեսանյութ)
Օբամեյանգը պատմել է, թե ում էր նվիրված նոր սանրվածքը
Արսեն Վենգեր․ Ինձ դուր եկավ, որ Օբամեյանգը Լյակազեթին թույլ տվեց իրացնել երկրորդ 11 մետրանոցը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից