Չեխիան չի ընդունի ոչ մի ներգաղթյալի ԵՄ քվոտաներով. երկրի վարչապետ
Չեխիան չի ընդունի ոչ մի ներգաղթյալի Եվրահանձնաժողովի քվոտաներով։ Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը՝ պատասխանելով խորհրդարանում պատգամավորների հարցերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ոչ մի դեպքում մենք չենք ընդունի ներգաղթյալների որևէ քվոտաներով: Ոչ մի ներգաղթյալի: Մենք սկզբունքորեն դեմ ենք, որ մեզ մեկը թելադրի, թե ով մեր երկրում ապրելու և աշխատելու իրավունք ունի: Պարտադրողական քվոտաներն անարդյունավետ են և միայն բաժանում են Եվրոպան»,- ասել է Բաբիշը:
Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության դատարան հայց է ներկայացրել Լեհաստանի, Հունգարիայի և Չեխիայի դեմ՝ ԵՄ-ի վերաբնակեցման ծրագրի շրջանակում փախստականներ ընդունելուց հրաժարվելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է