Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը

Երվանդ Բոզոյան. Ի՞նչ պետք է անենք, որ ղարաբաղյան շարժման 40-ամյակը Երևանում նշենք մենք...

Այս օրերին Հայաստանում նշում էին ղարաբաղյան շարժման 30- ամյակը: Գրվեցին գեղեցիկ հոդվածներ, միջոցառումներ կազմակերպվեցին, և նույնիսկ օպերայի հրապարակում մարդ հավաքվեց՝ հիշելու 30 –ամյա իրադարձությունները: Սակայն լայն հասարակության համար այս ամենը համազգային տոն չդարձավ: Հոբելյանական օրեր էին, նշվեցին գնացին: Մինչդեռ հիշեցնենք, որ այս շարժումը ԽՍՀՄ-ում առաջին խոշոր զանգվածային շարժումն էր, որը կատալիզատորի դեր հանդիսացավ մյուս շարժումների համար, որի վերջնարդյունքում էլ փլուզվեց ԽՍՀՄ-ը:

Ինչու՞ այս ամենը մեզ մոտ չնշվեց համաժողովրդական մակարդակով:

Կարծում եմ , որ այս հարցի պատասխանը հասկանալի է: Այսօր մարդիկ հիասթափված են, չեն տեսնում երկրի Ապագան: Նույնիսկ պաշտոնական տվյալներով մարդկանց մոտ 40 տոկոսը ուզում է, կամ պատրաստվում է լքել Հայաստանը: Հասկանալի է, որ այս մթնոլորտում համազգային տոնի մասին խոսելը փարիսեցիության պես բան կընկալվեր:

Բայց ինչու՞ այդպես ստացվեց: Այս ամենի պատասխանը պիտի տար մեր վերնախավը, մեր մտավորականները, քաղաքական գործիչները, քաղաքագետները, պատմաբանները: Սակայն այս ամենը այսօր չկա, որովհետև այդ գիտակցությունն ու պատկերացումները չկան: Թվում է, թե 30 տարի առաջվա իրադարձությունները մեր աչքի առաջ են անցել, բայց որ ՞ պահից սկսած մենք կորցրեցինք մեր հնարավորությունները և 88-ի վերելքից այսօր դարձանք գրեթե «ամորձատված» հասարակություն: Այս հարցադրման շուրջ շատ կոնյուկտուրային պատասխաններ կան, սակայն հանրությունը ինտուիտիվ մակարդակով հասկանում է դա և լուրջ չի վերաբերվում : Դրա պատճառով էլ օբյեկտիվ պատմագրություն այս ժամանակահատվածի վերաբերյալ չի ստեղծվել:

Ավելին, այդպիսի պատմագրություն չկա նույնիսկ 1918-1920 -ին հանրապետության հիմնադրման և վերացման վերաբերյալ: Խոսքը իհարկե ֆորմալ պատմագրության մասին չէ: Այդպիսին կային և ԽՍՀՄ-ի ժամանակներում, և այսօր: Այսօր պարզապես ԽՍՀՄ-ի ժամանակվա 1-ն հանրապետության հակահերոսները դարձան հերոսներ, իսկ հերոսները հակահերոսներ: Սակայն իրական օբյեկտիվ պատմագրություն այդպես էլ չստեղծվեց: Պարզապես մի քանի պարզունակ միֆերը փոխարինվեցին մեկ այլ միֆերով: Իսկ վերջնաարդյունքը եղավ այն, որ ներկայիս մեր ազգային կոչվող վերնախավը չգիտի իր իսկական պատմությունը՝ 100 տարվա կտրվածքով: Ընդ որում, խոսքը չի վերաբերվում միայն իշխանության մեջ գտնվող, այսպես կոչված, «թաղի տղաներին»: Սեփական իրական պատմությունից անտեղյակ են նաև իրենց մտավորական համարող իշխանության ու ընդդիմության «քաղաքական» դեմքերը նույնպես:

Իսկ կարող է արդյոք իր անցյալը չիմացող ազգային կոչվող վերնախավը Ապագայի տեսիլք առաջարկել սեփական ժողովրդին: Իհարկե՝ ոչ: Հենց դրա համար էլ ինչ որ պահի նրանց փոխարինեցին «թաղի տղաները», որովհետև ֆունկցիոնալ տեսանկյունից նրանց միջև տարբերություն չկար: «Թաղի տղաները» ավելի ճկուն գտնվեցին պրակտիկ խնդիրների լուծումների ժամանակ և դրա համար էլ գերակշիռ դարձան իշխող վերնախավում: Պետական շինարարության տեսանկյունից սա իհարկե ողբերգություն է, որովհետև այդ խավը լուրջ պետություն չի կարող կառուցել: Սակայն նրանց չի կարող փոխարինել «հին» քաղաքական կոչվող վերնախավը, քանզի նրանք են զիջել իրենց տեղը «թաղայիններին»՝ վերը նշված պատճառներով: Դրա համար էլ ղարաբաղյան շարժման 30-ամյակի շեմին երկիրը հայտնվել է «լճացման» փուլում:

Եվ եթե մեզ չհաջողվի ձևավորել նոր քաղաքական վերնախավ, ով ի վիճակի կլինի երկրի Ապագայի տեսիլքով հանդես գալ, ապա մեզ ոչ միայն չի հաջողվի լուծել մեր զարգացման ու անվտանգության խնդիրները, այլև 10 տարի անց, պատկերավոր ասած, ղարաբաղյան շարժման 40-ամյակը Երևանում կնշենք ոչ թե մենք, այլ՝ Իլհամ Ալիևը:

Շարունակելի.

Երվանդ Բոզոյան

«Դիալոգ» հայկական փորձագիտական կենտրոնի նախագահ