Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

ՀՀԿ-ի դարաշրջանը մոտենում է ավարտին

Հայաստանում ընթացող քաղաքական եւ մերձքաղաքական վերջին գործընթացները եւս մեկ անգամ վկայում են, որ հակառակ ՀՀԿ վերնախավի ցանկության եւ երազանքի, նրանց իշխանությունը հավերժ չի կարող լինել:

Ի դեպ, հավերժ կառավարելու մասին երազում էին կոմունիստները: ՀՀՇ-ականները 90-ականների սկզբին հայտարարում էին, թե կառավարելու են մինչեւ 2020 թվականը: Ինչպես ասում են, երազելը վատ չէ, բայց գոյություն ունի իրականություն: Ավելին, տեղի են ունենում գործընթացներ անկախ մեր կամքից եւ ցանկությունից:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում ՀՀԿ-ում, վաղուց էր հասունացել, բայց սկսվեց հիմա, քանի որ ոչ միայն մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այլ նաեւ ավարտին է մոտենում Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Սերժ Սարգսյանը, ինչպես Արեւմուտքում են ասում, «կաղ բադիկի» կարգավիճակ է ձեռք բերել, եւ դա չէր կարող իր ազդեցությունը չթողնել քաղաքական գործընթացների վրա:

Անշուշտ, միամտություն կլիներ կարծել, թե ՀՀԿ-ն հենց այնպես հանձնվելու է եւ հաճույք ստանալու: Իհարկե՝ ոչ: Հենց այսօր մեր շուրջը կատարվող իրադարձությունները վկայում են, որ ՀՀԿ-ն ցանկանում է հին եղանակներով տիրել իշխանությանը եւ շարունակել կառավարել: Համաձայն ենք, աբսուրդ է, որ բոլոր ոլորտներում տապալված ուժը փորձում է պահել իշխանությունը, բայց սա է իրականությունը:

Ռեյտինգային համակարգը հենց ներդրված է ՀՀԿ-ի իշխանության պահպանման ծրագրի շրջանակներում: ՀՀԿ վերնախավը հույս ունի, որ ռեյտինգային թեկնածուների միջոցով, ինչպես նաեւ վարչական ռեսուրսների եւ շրջիկ ընտրակեղծարար խմբերի գործադրմամբ կապահովի իր հաղթանակը, բայց, ինչպես ասում են, ցանկանալը դեռ քիչ է: Գոյություն ունի օբյեկտիվ իրականություն:

ՀՀԿ-ի վարկանիշը ոչ թե ցածր է, այլ շատ ցածր: Նույնիսկ վարչական եւ նյութական ռեսուրսների գործադրմամբ ՀՀԿ-ն չի կարող 15-20 տոկոսից ավելի ձայն հավաքել: Դժվար է պատկերացնել, որ ՀՀ քաղաքացին իր իսկ ձեռքով ընտրատեղամասում կքվեարկի իր եւ իր երեխաների դեմ: Գյումրիի եւ Վանաձորի ընտրությունները վկայում են, որ ՀՀԿ-ին ծանրագույն փորձություն է սպասվում:

Որքան շուտ ՀՀԿ-ում հաշտվեն այն մտքի հետ, որ Հայաստանն Ուզբեկստան չէ, որքան շուտ հասկանան, որ իրենք չեն կարող հավերժ կառավարել, այնքան լավ բոլորի՝ այդ թվում եւ ՀՀԿ-ականների համար:

Գագիկ Մարտիրոսյան