Ինչ կլիներ, եթե չլիներ Արցախյան շարժումը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Այս հոդվածը նախատեսված չէ նրանց համար, որոնց համար նշանակություն չունի, թե ապրում են Ռուսաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում կամ ԱՄՆ-ում եւ որոնց կյանքի հիմնական կամ միակ նպատակը շատ ուտելն է եւ հնարավորին չափ դրա համար քիչ վճարելը:
Եւ այսպես, ինչ կլիներ, եթե չլիներ Արցախյան շարժումը: Նախ հիշենք, թե իրենից ինչ էր ներկայացնում Հայաստանը 1988թ. հունվարին: Հայաստանը խորհրդային հանրապետություն էր, որի տարածքը 29,8 հազ. քառ. կմ եւ ուներ 3,7 միլիոն բնակչություն:
Եթե չլիներ Արցախյան շարժումը, ապա ԽՍՀՄ փլուզումից հետո (ԽՍՀՄ-ը փլուզվելու էր անկախ նրանից կլիներ Արցախյան շարժումը, թե՝ ոչ) Հայաստանում իշխանության գլխին կմնային կոմունիստները, բավարարվելով կուսակցության անվան փոփոխությունից:
Կլիներ ճիշտ այնպես, ինչպես եղավ Ղազախստանում, Թուրքմենստանում կամ Ուզբեկստանում: Հայաստանի առաջին նախագահը կլիներ կամ Կարեն Դեմիրճյանը կամ Սուրեն Հարությունյանը: Իրավիճակը դրանից հաստատ չէր փոխվի:
Հողը չէր մասնավորեցվի, գյուղացին զրկված կլիներ ապրուստի միջոցներից: Տնտեսական ճգնաժամի ժամանակ, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո ճգնաժամն անխուսափելի էր լինելու, գյուղում բառիս բուն իմաստով կսկսվեր իսկական սով:
Եթե չլիներ Արցախյան շարժումը, ապա տնտեսական ճգնաժամի պատճառով արտագաղթն անխուսափելի կլիներ: Դժվար չէ կռահել, որ կարտագաղթեին հիմնականում օտար ափերում իրենց երեխաների համար լավ ապագա փնտրող հայերը, իսկ ադրբեջանցիները հիմնականում կմնային եւ կշարունակեին շատ երեխա ունենալ:
Եւ այսօր Հայաստանում կապրեր մոտ 1.8 միլիոն հայ եւ մոտ 300 հազար ադրբեջանցի: Ընդ որում, գնալով հայերի թիվը նվազելու էր, իսկ ադրբեջանցիներին՝ աճելու: Եւ եթե չլիներ ոմանց կողմից ատելի Արցախյան շարժումը, ապա Հայաստանի բազմաթիվ տարածաշրջաններում մեծամասնություն կկազմեին ադրբեջանցիները՝ այդ թվում Մեղրիում, Կապանում, Վարդենիսում, Ամասիայում, Մասիսում:
Եւ այսօր, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ասում է, թե ադրբեջանցիները պետք է վերադառնան Երեւան, ապա եթե մի փոքր ուշադիր լինեք, նա չի ասում, թե պետք է գրավենք Հայաստանի մայրաքաղաքը: Նա ասում է՝ պետք է վերադառնանք: Եւ Ալիեւի հույսը օտար ափերում բախտ որոնողներն են եւ հարկային բեռն ավելացնող հայ պաշտոնյաները:
Եւ եթե չլիներ Արցախյան շարժումը, ապա Հայաստանի տնտեսական եւ քաղաքական կյանքը շատ նման կլիներ բելառուսականին եւ ուզբեկականին, իհարկե, շատ ավելի վատ մատուցմամբ:
Ամենակարեւորը՝ չլիներ Արցախյան շարժումը, այսօր Արցախը կլիներ Ադրբեջանում եւ այնտեղ հատուկենտ հայեր մնացած կլինեին, քանի որ Ադրբեջանը մարզի կարգավիճակը շատ արագ կվերացներ:
Գեղամ Նազարյան
Գլխավոր խմբագիր
Top-News.am


















































Շիրակի թեմի առաջնորդը հարյուրավոր շիրակցիների հետ միանում է շարժմանը
Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է
Սերժ Սարգսյան․ 1988-ի փետրվարի 20-ը դարձավ հայ ժողովրդի վերածննդի օրը
30 տարի անց. հաղթանակներ և պարտություններ
Շարժում, որ փոխեց մեր կյանքը 3
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»