Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

Շարժում, որ փոխեց մեր կյանքը 3

(սկիզբը մաս 1-ում եւ մաս 2-ում)

Երբ 1988թ. փետրվարի 27-ին Թատերական հրապարակից մարդկանց տուն ուղարկեցին, այսպես ասած, նրանց գլխի տակ փափուկ բարձ դնելով, շատերն իրոք սպասում էին, որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում Կրեմլը կվերցնի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանից եւ կնվիրի Հայաստանին:

«Լենին, պարտիա, Գորբաչով – Ստալին, Բերիա, Լիգաչով» վանկարկողները, հավատացեք, կարող էին այդ աստիճան միամիտ լինել: Հանուն արդարության անպայման շեշտենք, որ վերոհիշյալ կարգախոսները վանկարկվեցին շատ քիչ, եւ ինչպես շատերն էին համոզված՝ վանկարկվում էին Կրեմլին սիրաշահելու համար:

Իսկ փետրվարի 27-ի հաջորդ օրը՝ փետրվարի 28-ին կամ 29-ին, ոչ թե հաղթեց արդարությունը, այլ հայ կոմերիտականների ակտիվ աշխատանքով ստեղծված Ադրբեջանի Սումգայիթ արդյունաբերական քաղաքում տեղի ունեցան հայկական ջարդեր: Այսպես սովետական իշխանությունը պատասխանեց հայերի պահանջ-խնդրանքին:

1988թ. աշխարհը բոլորովին այլ էր, քան այսօր, այնպես որ, չպետք է զարմանալ, որ ջարդերի մասին հայաստանցիներն իմացան միայն ջարդերից հետո: 1988-ի փետրվարին ոչ միայն ֆեյսբուք չկար, որ մի սումգայիթահայ ի լուր աշխարհի հայտներ առկա վտանգի մասին, այլ չկար համացանց, չկար էլեկտորնային փոստ: Կապի միակ միջոցը հեռախոսն էր, այն էլ միջքաղաքային կապն այնքան վատ էր աշխատում, որ չլինելու հաշիվ էր:

Այնպես որ, մի զարմացեք, որ մենք ջարդերի մասին իմացանք միայն հետո: Փետրվարի 28-ին ժողովուրդը զայրացած էր, քանի որ սովետական հեռուստատեսությամբ Ղարաբաղի մասին մի պատմական կեղծիք տարածվեց: Անկեղծ ասած, չեմ հիշում, թե ինչ էր իրենից ներկայացնում այդ կեղծիքը, բայց տպավորվել է ժողովրդի զայրույթը, ցասումը՝ ինչպե ՞ ս կարող էր սովետական հեռուստաալիքը նման կեղծիք թույլ տալ:

Մինչ ժողովուրդը սովետական տափակ հեռուստաալիքի տափակ ստերից հունից դուրս էր եկել, Սումգայիթում ընթանում էին հայկական ջարդերը: Նրանք, ովքեր չեն տեսել խորհրդային երկիրը, եւ դրա մասին հիացական խոսքեր են ասում պապի կամ տատի, հոր կամ մոր հեքիաթային պատմություններից ելնելով, պետք է իմանան, որ Սումգայիթում հայերի դաժան ջարդեր են եղել, իսկ հեռուստաալիքներով՝ այդ մասին ոչ մի խոսք:

Փոխարենը ցուցադրում էին, թե ինչպես է Կարեն Դեմիրճյանը քաղբյուրոյի անդամների հետ շրջում գյուղերում, եւ ինչպես են նրանք խոստանում խնդրին արդար լուծում տալ: Զրույցի մտերմիկ ընթացքը ցուցադրելու համար, անգամ եթեր հեռարձակվեց այն պահը, երբ Կարեն Դեմիրճյանը գյուղացիներից մեկին ասաց՝ արա ինչի չես թրաշվում:

Մարտի 2-ին սումգայիթյան ջարդերից անտեղյակ երեւանցիները հավաքվեցին Մամուլի շենքի մոտ եւ բողոքի ցույց անցկացրին: «Պրավդա» թերթում Օվչարենկոյի ստորագրությամբ հրապարակված հակահայկական ուղղվածության հոդվածը զայրացրել էր երեւանցիներին:

Ժողովուրդը ցույցի վերջում պատառոտեց կոմունիստական կուսակցության խորհրդանիշներից մեկը եւ հեռացավ: Ժողովրդին ոգեւորեց այն տեղեկությունը, որ Արցախում շարունակվում են հանրահավաքները, իսկ ամբողջ աշխարհի հայաշատ վայրերում ԽՍՀՄ դեսպանատների մոտ բողոքի գործողություններ են տեղի ունեցել:

Սումգայիթի ջարդերի մասին Հայաստանում իմացան միայն մարտի 6-ին: Այսօր շատերը դժվարությամբ կհավատան այդ փաստին, բայց սա է իրականությունը: Սովետական երկիրն այդպիսին էր: Չեռնոբիլյան աղետից հետո պայթյունի եւ ճառագայթման մասին խորհրդային ժողովուրդն իմացավ միայն դեպքից մեկ շաբաթ անց:

Ավելին, սովետական հեռուստատեսությամբ սկզբում հաղորդվեց, որ զոհվել է երկու մարդ, այն էլ ադրբեջանցի, իսկ Երեւանում լուրեր էին պտտվում, որ զոհվել է մոտ չորս հարյուր հայ:

Մարտի ութի կանանց միջազգային տոնը վերածվեց սգո երթի, որի մասնակիցները հարգեցին զոհերի հիշատակը: Երթի մասին այսքանը, քանի որ ես մասնակից չեմ եղել: Միայն հիշում եմ հորս պայծառ դեմքը, որը տուն չմտած ոգեւորված պատմեց տեղի ունեցածի մասին:

Գուցե երթն էր պատճառը, գուցե այլ պատճառներ կային, բայց խորհրդային իշխանությունները հետագա օրերին ճշգրտեցին իրենց տեղեկությունը Սումգայիթի մասին, ասելով, թե զոհվել է 26 հայ եւ երկու ադրբեջանցի:

Այսպես ավարտվեց Շարժման հերթական փուլը, իսկ հաջորդ փուլ թեւակոխեցինք մարտի 23-ին, երբ «Ղարաբաղ» կոմիտեն թռուցիկների օգնությամբ կոչով դիմեց հայաստանցիներին, ասելով, որ քաղաքում սովետական զորք է հայտնվել, եւ հորդորեց մարտի 26-ին դուրս չգալ փողոց: Եթե հիշում եք, փետրվարի 27-ին որոշում էր կայացվել հաջորդ հանրահավաքն անցկացնել մարտի 26-ին:

Միակ հուսադրող պահն այն էր, որ թռուցիկի վերջում գրված էր՝ Շարժումը չի դադարել:

Գեղամ Նազարյան

շարունակելի

Top-News.am