Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է էբոլան ընդլայնվում է սրընթաց կերպով Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա Մանուկյանը Նյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումով Երկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում «Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել Հայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Քննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունը Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքները ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունից

Ժոզե Մոուրինյուն թիմի կազմում տեղ չի տեսնում Ռաուլ Ասենսիոյի համար Տաշիրի «Վալերի Ֆուդ»-ի պանրի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել էէբոլան ընդլայնվում է սրընթաց կերպովՌուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. ԿլիչկոՖինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Լիանա ՄանուկյանըՆյեպիի օրը Բալիի բնակիչները պետք է մնան տանը, չաղմկեն և զբաղվեն ինքնամտորումովԵրկնիշ աճ արդյունաբերությունում, երկնիշ անկում գյուղատնտեսությունում«Ծիրան մարկետ» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվելՀայաստանն առաջին մեդալն է նվաճում պատանիների ու Մ15 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունումՔննարկվում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հարություն Հարությունյանի թեկնածությունըՉինաստանի ԱԳՆ-ն քննադատել է ԱՄՆ սպառնալիքներըԱՄՆ-ի մի շարք դպրոցներում կսովորեցնեն օգտվել արհեստական բանականությունիցՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Պատիվ ունեմ» ծրագրի շահառուների հետՁեռք բերված համաձայնությունն արժանապատիվ ու արժեքավոր է. ՓեզեշքիանԱվետիք Չալաբյանն ազատ արձակեցվեց դատարանի դահլիճիցՈվ կգլխավորի Ստեփանավան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակըԿարգապահության մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի. Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է ՊՆ զորամասՔննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցերԼեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՏաթևի Մեծ անապատի վիմագրագիտական ժառանգությունը հարստացել է նորահայտ արձանագրությամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլային բրենդներըԹրամփը չի ընդառաջել Զելենսկու խնդրանքին. FTՎտանգավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել էԻնչպես պաշտպանվել շոգից. ՀՎԿԱԿ-ի խորհուրդները«Ծովինար» ապրանքանիշի երեք տեսակի գազավորված ըմպելիքների արտադրությունը կասեցվել էՄի խումբ աղջիկներ ծեծել ու տեսանկարահանել են մեկ այլ աղջկա․ 3 անչափահասի մեղադրանք է առաջադրվելՋերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանովՕգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համարՀայերն ունեն լավ թիմ՝ տեխնիկապես գրագետ, արագաշարժ և կարգապահ ֆուտբոլիստներովՌոնալդինյոյի՝ խաղադաշտ վերադառնալու կոնկրետ ամսաթիվը դեռ հայտնի չէԿապահովվի անխոչընդոտ մրցավազք. Tour of Armenia Հերթական հանդիպում ուսուցիչների հետԹրամփը մինչև 2030-ը նախատեսում է տարեկան 1000 տիեզերական արձակումԴերասանուհու ընկերը նրա նկատմամբ բռնություն է գործադրելՈւկրաինան պատժամիջոցներ է սահմանել «Մաշան եւ արջը» մուլտսերիալն ստեղծողների նկատմամբՓրկարարները քաղաքացուն դժվարամատչելի հատվածից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայինԳյումրիի պետական փողային նվագախմբի համերգով եզրափակվեց «Gyumri Art Week»-ի հոբելյանական փառատոնըՎրաերթից հետո արգելվել է Կոմո քաղաքի կենտրոնում հեծանիվների երթևեկությունըՏելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻրականացվում են հրատապ վերակառուցման և վերանորոգման ծրագրեր. Վեոլիա Ջուր«Մարտին սթար»- ի պաղպաղակն անվտանգ էՌուսաստանի Գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության ակտի հատկանիշներովԿարծում եմ՝ Երևանում մենք կհաղթենքՔննարկվել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգըԻ՞նչ գնով է վաճառվում սոցցանցային երազանքըԿատարվում են ճանապարհային նշանների վերականգնման աշխատանքներՊետական աջակցության նոր հնարավորություններ՝ տավարաբուծության ոլորտի տնտեսվարողների համարՍահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներըԲԸՏՄ-ում քննարկվել են Վայոց ձորի բնապահպանական ծրագրերը
Մամուլ

Առանց մեռել «պանիխիդա»՝ Ազգային ժողովում. «վոժդն» անկանխատեսելի ու վտանգավոր է դարձել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում երեկ առանց հանգուցյալի հուղարկավորություն էին անում: Նիկոլ Փաշինյանի ուսապարկերը՝ ՔՊ-ական պատգամավորները, լուռ սգում էին իրենց գործընկերներ Նարեկ Զեյնալյանի եւ Հովիկ Աղազարյանի համար, որոնց նույնպես նախօրեին վարչապետ Փաշինյանը «Վոթսապով SMS էր ուղարկել»` մանդատներից հրաժարվելու հորդորով։

ՔՊ-ական պատգամավորները կտրականապես հրաժարվում էին բառ փոխանակել լրագրողների հետ, առավել եւս՝ կարծիք հայտնել Փաշինյանի «ահեղ դատաստանի» մասին, հավանաբար վախենալով, որ եթե նման չնչին «զանցանքների» համար Զեյնալյանին ու Աղազարյանին պաշտոնանկ արեց, ի՞նչ իմանաս` ինչի համար կարող է առաջիկայում նման «նոպա» ունենալ եւ իրենց էլ մանդատից զրկել։

Համընդհանուր կարծիք կար, որ «վոժդն» անկանխատեսելի ու վտանգավոր է դարձել` ո՛չ կարմիր գիծ է ճանաչում, ո՛չ իրենց նախկին «զասլուգաներն» է հաշվի առնում` ով «դռբի» տակ ընկավ վատ պահի, «գլխատում» է, եւ այդ մթնոլորտը սարսափեցնում է խորհրդարանի տաքուկ կաբինետներին սովորած, ողջ տարին պետության հաշվին արտասահմաններում ֆռֆռացող ՔՊ-ականներին, որոնք ո՛չ նորմալ մասնագիտություն ունեն, ո՛չ աշխատանքային փորձ, որ զրկվելով իշխանություն լինելուց՝ կարողանան իրենց բարեկեցությունն ապահովել: 

Հատկապես ծանր էր մթնոլորտը Նարեկ Զեյնալյանի աշխատասենյակի հարկաբաժնում․ առավոտից մի խումբ գործընկերներ սգավոր դեմքերով մտնում էին պատգամավորի աշխատասենյակ՝ գուցե մխիթարելու, գուցե հուշելու, թե ինչպես երեկոյան սպասվող վարչության նիստում փափկեցնի Նիկոլ Փաշինյանի սիրտը, որ համոզի` հետ կանգնել իր որոշումից։

Իսկ մի խումբ պատգամավորներ էլ, կարելի է ասել, ժամեր շարունակ Զեյնալյանի կողքին էին. Լուսինե Բադալյանը` Լուլուն, որը, ասում են, ամենածանրն է տանում կատարվածը եւ անգամ մտադիր է Զեյնալյանի հետ վայր դնել մանդատը։ Այստեղ էին նաեւ Արմեն Խաչատրյանը, Արփի Դավոյանը, Նարեկ Ղահրամանյանը, Ռուստամ Բաքոյանը։ Նրանց երբեմն-երբեմն այցի էր գալիս նաեւ Անդրանիկ Քոչարյանը: Ինքը՝ Զեյնալյանը, որ, ըստ գործընկերների, նախորդ օրը մինչեւ ուշ երեկո իր աշխատասենյակում էր անցկացրել, բավականին տխուր էր, ցանկություն չուներ զրուցելու լրագրողների հետ։

Տեղեկացանք, որ նա մեկ օր մտածելուց հետո` երեկ կեսօրին վարչապետին փոխանցել է իր համաձայնությունը, որ պատրաստ է կատարել առաջնորդի ցանկությունը, ավելի ճիշտ՝ պարտադրանքը, վայր դնել մանդատը։ Այս թիմում իրենց իրավունքների համար պայքարելու, դիմադրելու ռեսուրս գրեթե չկա․ բոլորը պատրաստ են կատարել վարչապետի անգամ ամենաանօրինական պահանջը:

Պատմում են՝ այդ պահանջի բացատրությունը մոտավորապես այսպիսին է եղել, որ չէր կարելի վարչապետի նշանակած կադրի` Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի դեմ նման ելույթ ունենալ եւ նրան հեղինակազրկել:

Խոսքը, հիշեցնենք, ԱԺ հայտնի լսումների ժամանակ Նարեկ Զեյնալյանի ելույթի մասին է, որի ժամանակ նա դիտողություն արեց չափն անցած Քյարամյանին, թե իր աշխատավայրում չէ` ձեռքով-ոտքով չպետք է խոսել պատգամավորների հետ, պետք է հարգալից արտահայտվել:

Պատգամավորին վայել այս դիտարկումները, պարզվում է, Փաշինյանի սրտով չեն եղել` նա միայն «ուսապարկերին» է հանդուրժում եւ արժանապատիվ պահվածքի յուրաքանչյուր դրսեւորում իրեն ուղղված մարտահրավեր է համարում, իսկ Զեյնալյանը փորձել է երկրի գլխավոր քաղաքական մարմնի ներկայացուցչին վայել ելույթ ունենալ, ուստի անսպասելի չէ այս հորդորը:

Նիկոլ Փաշինյանին պետք չէ քաղաքական մարմին` նա ստրուկների, անողնաշար ու անարժանապատիվ մարդկանց է միայն պահում իր կողքին, որոնք անտրտունջ կատարում են իր հրահանգները: Արդեն երեկոյան Զեյնալյանն իր էջում հրապարակեց հրաժարականի լուրը՝ զավեշտալի կերպով ընդգծելով, որ դա արել է իր նախաձեռնությամբ։ 

Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը նաեւ լսումների գլխավոր «հերոս» Հովիկ Աղազարյանին է նույն հաղորդագրությունն ուղարկել՝ պահանջելով վայր դնել մանդատը։ Աղազարյանը, որ երբեւէ լրագրողներին չէր մերժում հարցազրույց տալ, երեկ մերժեց՝ ոչինչ չասելով: Պատգամավորի մտերիմները մեզ վստահեցնում էին, որ Աղազարյանը հեշտ հանձնվողներից չէ` նա կդիմադրի։ 

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն ազատում է այս պատգամավորների մանդատազրկման պատճառ դարձած Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ առաջնային մանդատ ունեցող օրենսդիրների հանդեպ անհարգալից պահվածքի համար, մյուս կողմից՝ իբր ինքն արդար արբիտր է, ուստի հավասարության սկզբունքով` եթե իր սիրելի Քյարամյանին ազատում է, ուրեմն պատգամավորներն էլ պետք է պատժվեն։ 

Բայց զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում Սահմանադրության անգամ ձեւական կողմը պահել, որ պատգամավորը, ըստ մայր օրենքի, կաշկանդված չէ հրամայական մանդատով, եւ նրան ոչ ոք չի կարող պարտադրել՝ ինչպես քվեարկել, ինչ ելույթ ունենալ, հոդված 94-ն ասում է․ «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»։ 

Մի կողմից՝ դերասանություն է անում կառավարության նիստում, թե ինքը չի միջամտում իրավապահների գործառույթներին, նրանք ազատ են եղել` ինքը չի ստորագրել նրանց որոշումների տակ: Մյուս կողմից` SMS-ներով աշխատանքից ազատում է Սահմանադրությամբ պաշտպանված պաշտոնյաներին, անկախ համարվող կառույցների ղեկավարներին եւ առաջնային մանդատով ընտրված օրենսդիրներին:

Ցանկացած փոքրիշատե ինքնուրույնություն այս անձի կողմից չի խրախուսվում: Բայց մարդիկ արդեն չեն հասկանում, թե ինչը կարող է իրենց փողոց շպրտելու պատճառ դառնալ։ Թեեւ, իհարկե, ուսապարկ լինելու կարգավիճակը նրանք կամովին են ընտրել եւ այս տարիներին հիմնովին ամրապնդել` հանդուրժելով Փաշինյանի ցանկացած կամայականություն եւ հանցանք»: