Ով կփոխարինի Գնել Սանոսյանին. Փաշինյանը «գլխատում» է ավինյանական «կուտոկին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գնել Սանոսյանի պաշտոնանկությունից հետո իշխանական թիմում շատերի աչքն այդ յուղոտ պաշտոնի վրա է, որտեղ մեծ գումարներ կան: Այս օրերին տարբեր անուններ են դաշտ նետվում, մի մասը՝ հավակնորդների կողմից։ Պաշտոն զբաղեցնելու «պլինտուսն» այնքան են իջեցրել, որ ցանկացած տառաճանաչ մարդ հավակնում է նախարար դառնալ:
Բայց հավանական փոխարինողն այս պահին Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն է՝ Փաշինյանի սանիկը, սակայն խոսում են, որ նախկին մարզպետ, նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն էլ է դիտարկվում, որին հովանավորում է Աննա Հակոբյանը:
Ի դեպ, իշխող թիմում խոր ափսոսանք են ապրում Ռուստամ Բադասյանի համար, որին պրոֆեսիոնալ են համարում: Այդ դեպքում ինչո՞ւ հեռացրեց պաշտոնից։ Պատասխանեցին՝ պահանջել է ավելի ինտենսիվ հարկահավաքությամբ զբաղվել` երկրում փողի խնդիր կա, այսինքն՝ հարկային տեռոր անել։ Հավանաբար, Բադասյանն ամբողջությամբ չի արդարացրել ակնկալիքները։ Բայց ավելի հավանական է այն վարկածը, որ Փաշինյանը «գլխատում» է ավինյանական «կուտոկին», որից վտանգ է զգում: Ոմանք անգամ կանխատեսում են` հաջորդը Տիգրան Ավինյանն է»:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Արտենիում արդեն խմելու ջրի աղբյուրներ կան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում