Ադրբեջանում հայտարարում են գերիների փոխանակման հնարավորության մասին
Ադրբեջանում հայտարարում են գերված քաղաքացիների փոխանակման հնարավորության մասին։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը, փոխանցում է haqqin.az-ը։
«Նրանց (հայերի) փոխանակման առաջարկները նախկինում էլ են եղել։ Մենք պատրաստ ենք աշխատել եւ առաջ շարժվել այդ ուղղությամբ», -շեշտել է Ախունդովը։ Միեւնույն ժամանակ, Պետկոմիտեի քարտուղարը նշել է Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի վերադարձի շուրջ ջանքերի շարունակման մասին․ «Աշխատանքն այս ուղղությամբ շարունակվում է: Այս հարցը գտնվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի ուշադրության կենտրոնում», -հայտնել է նա։
Հիշեցնենք, որ ներկայումս Ադրբեջանում են գտնվում ԼՂՀ եւ Հայաստանի մեկական քաղաքացիներ։ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի երեք քաղաքացիներ կան ներկայումս։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը