Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

Շարժում, որ փոխեց մեր կյանքը - 2

Մաս 2

Փետրվարի 23-ից սկսած Թատերական հրապարակում անցկացվող հանրահավաքների մասնակիցների թիվը հաշվվում էր հարյուր հազարներով: Այնտեղ էին սոցիալական բոլոր շերտերը, այնտեղ էին պատանիները, երիտասարդները, ուժերի ծաղկման շրջանում գտնվող կանայք եւ տղամարդիկ, ինչպես նաեւ տարեցները: Բոլորը պահանջում էին Հայաստանին միացնել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը:

Գրեթե բոլորն այնքան միամիտ էին, որ կարծում էին, թե մի քանի օր հրապարակում կանգնելուց հետո իրենց պահանջը կբավարարվի: Եւ ինչպե՞ս չկարծեին, եթե իրենց պահանջն արդար էր, իսկ Երեւան էին եկել քաղբյուրոյի անդամներ Դոլգիխն ու Լուկյանովը:

Այդ օրերի միամտության մասին է վկայում նաեւ Պարույր Հայրիկյանի տարածած թռուցիկը, որի վրա գրված էր.

«Հեռագիր. ՄՈՍԿՎԱ ԽՍՀՄ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահության նախագահ Մ. Ս. Գորբաչովին
Երեւան 20 փետրվարի 1988թ.

Քուռից հարավ հայկական տարածքները ուրիշներին է տրված Մոսկվայի կամքով: Մոսկվան էլ պիտի ուղղեր իր սխալը, բայց մեր տասնամյակների սպասումը չիրականացավ: Այն ժամանակ Ստալինն էր՝ ԹՇՆԱՄԱՑՐՈՒ ՈՐ ՏԻՐԵՍ: Իսկ ա՞յժմ... Այժմ Արցախի բնակչությունն ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ իրավունքով վճռել է միանալ Հայաստանին: Եթե Մոսկվան հրաժարվել է ստալինյան գործելակերպից, պետք է ԱՆՀԱՊԱՂ վավերացնի Լեռնային Ղարաբաղի բնակչության որոշումը:

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Պարույր Հայրիկյան/ Երեւան 71 Սովետաշեն 14-2»:

Երբ հանրահավաքի մասնակիցների շրջանում տարածվում էր այս թռուցիկը հարթակում կանգնածները սա համարեցին սադրանք, իսկ Սիլվա Կապուտիկյանը կոչ արեց չվերցնել դրանք, քանի որ «մորուքով այդ կարճահասակ մարդը» այլ նպատակներ է հետապնդում: Ես ուզում էի գտնել այդ մարդուն, բայց չտեսա:

Այսպիսին էինք մենք 1988-ի փետրվարին:

Հանրահավաքների մասնակիցների մեջ կային նաեւ մարդիկ, որոնք անկեղծորեն խոստովանում էին, որ մինչեւ ցույցերը չեն էլ իմացել, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է: Իսկ ոմանք կարծում էին, թե Սփյուռքը Լիբանանի մոտ գտնվող հայերով բնակեցված երկիր է:

Արդեն փետրվարի 24-ից սկսած սկսեցին Երեւան գալ ցուցարարներ Հայաստանի տարբեր շրջաններից: Նրանց մուտքը Ազատության հրապարակ մեծ ոգեւորություն եւ հուզմունք էր առաջացնում: Փետրվարի 24-ի հանրահավաքին հավաքվել էր մոտ երկու հարյուր հազար մարդ, գուցե մի փոքր ավելի, բայց բոլորը ասում էին, թե մեկուկես միլիոնանոց հանարահավաք է: Այն ժամանակ գրեթե բոլորը հավատում էին, որ հենց այդպես է: Օրվա ելույթներից ոչինչ չեմ հիշում՝ չի տպավորվել: Միայն տպավորվեց եւ հիշողությանս մեջ մնաց, որ Կարեն Դեմիրճյանը եւ ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ Լուկյանովը խոստացան հանդես գալ հատուկ հայտարարությամբ:

Հաջորդ օրը ժողովրդին դիմեց Վազգեն Ա կաթողիկոսը, իսկ հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Արմենպրեսսը», հեռուստատեսությունը եւ «Հայկինոն» համախմբվել են ժողովրդի հետ: Այս մասին այնպիսի շեշտադրմամբ հայտարարվեց հրապարակում, կարծես թվում էր, թե վերջ՝ եթե նրանք համախմբվեցին՝ ուրմեն Արցախի հարցը լուծվեց:
Թատերական հրապարակում կրկին հարյուր հազարավոր մարդիկ էին, շարքերը խիտ, եւ ոմանք՝ առավել հուզականները եւ թույլերը, վատ էին զգում եւ արդեն իսկ հրապարակի մոտ հերթապահում էին շտապօգնության ավտոմեքենաները:

Փետրվարի 26-ին Կարեն Դեմիրճյանն իր խոստումը կատարեց: ՀԿԿ կենտկոմի պլենումն անդրադարձավ Ղարաբաղի հարցին: Ավելին, պլենումը դիմեց քաղբյուրոյին՝ խնդրելով Լեռնային Ղարաբաղի խնդրին տալ արդարացի լուծում: Ի դեպ, գրեթե բոլոր ցուցարարները, հանրահավաքի մասնակիցները ցնցված էին, որ պլենումի որոշումը ժողովրդի առաջ կարդաց Կարեն Դեմիրճյանը: Նրան սիրում էին, այժմ սիրեցին ավելի շատ:

Հանարահավաքի մասնակիցները, իսկ ավելի ճիշտ հանրահավաքը վարողները հայտարարեցին, որ եթե առաջիկայում չլուծվի Ղարաբաղի հարցը, ապա եւս մեկ հանրահավաք տեղի կունենա: Հրապարակում թեւածում էր այն միտքը, թե Արցախը Ադրբեջանից վերցնելն ու Հայաստանին հանձնելը ժամերի հարց է:

Նույն օրը երեկոյան ԽՍՀՄ ղեկավար Միխայիլ Գորբաչովի անունից հայ ժողովրդին հեռուստատեսությամբ դիմեց քաղբյուրոյի անդամ Վ. Ի. Դոլգիխը: «Ուստի եւ այս կապակցությամբ ուղղակի կասեմ, որ ՍՄԿԿ կենտկոմի քաղբյուրոն լրջորեն մտահոգված է ներկայումս Ղարաբաղի հարցի շուրջը կրքերի, հույզերի անթույլատրելի բորբոքումից»,- ասաց Դոլգիխը, եւ եթե այն ժամանակ շատ միամիտ չլինեինք, կհասկանայինք, թե ինչ է նա ակնարկում եւ ասում: Ավելին, նա շատ պարզ ասաց, որ միտինգների անցկացումն անթույլատրելի է: Եւ հենց նա հայտնեց, որ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ Լեռնային Ղարաբաղում ընդհարումներ են եղել եւ կան զոհեր:

Դոլգիխը չմոռացավ ասել, որ հանրահավաքները խաթարում են մարդկանց նորմալ կյանքը եւ առաջացնում նրանց բողոքը: Նրանք, ովքեր այդ պահին լսում էին Դոլգիխին, բնականաբար վրդովվում էին, հուզվում, անգամ վատ զգում: Ժողովրդին մի փոքր հանգստացրեց Դոլգիխի հետեւյալ ձեւակերպումը. «Ակտիվը ՍՄԿԿ Կենտկոմին խնդրեց ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը նախապատրաստելիս Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը բազմակողմանիորեն քննության առնել այդ կարգի ուրիշ հարցերի կոմպլեքսում»:

Լուսանկարում Դոլգիխը ձախից երկրորդն է

Նույն պահին ադրբեջանցիներին դիմում էր քաղբյուրոյի մեկ այլ անդամ՝ Լիգաչովը, բայց այդ մասին հայ ժողովուրդը դեռ չգիտեր: Ժողովուրդը հուզված եւ զայրացած, ինչպես նաեւ անհասկանալի սպասումով հաջորդ օրը քննարկում էր Դոլգիխի ելույթը:

Փետրվարի 27-ին հանրահավաքի մասնակիցների թիվը կրկին շատ մեծ էր: Ոմանք կարող են պնդել, թե մեկուկես միլիոն, ոմանք մեկ միլիոն: Բնականաբար, իրականում հավաքվել էր ոչ ավելի, քան երկու հարյուր հազար մարդ, բայց երեք եւ կես միլիոնանոց երկրի համար դա շատ մեծ թիվ էր:

Եթե չեմ սխալվում, հանրահավաքներից մեկի ժամանակ Զորի Բալայանն առաջարկել էր վեր բարձրացրած երկու մատների փոխարեն այսուհետ բռունցք ցույց տալ: Բոլորը համաձայնեցին: Եւ փետրվարի 27-ին, ելույթ ունեցողներից մեկը հիշեցրեց Բալայանի կոչի մասին, որն այդ օրը հանրահավաքին, եթե չեմ սխալվում, չէր մասնակցում: Իսկ հետո ելույթ ունեցողները ժողովրդին սկսեցին բացատրել, որ սրանով պետք է մեկ շաբաթ տեւած ցույցերը դադարեցնել եւ սպասել Մոսկվայի որոշմանը:

Մենք այնքան միամիտ էինք, որ հավատում էինք, որ Մոսկվան տեսնելով այսքան հուզախռով մարդկանց մի հրապարակում, վերցնելու է եւ Արցախը նվիրելու է Հայաստանին: Անգամ առաջարկ եղավ, որ հաջորդ հանրահավաքը անցկացնել մարտի 23-ին: Ոմանք այս հայտարարությունից տխրեցին: Տխրեցին, քանի որ մտածում էին, թե Ղարաբաղի հարցը պետք է շատ շուտ լուծվի, իսկ հիմա ասում են հավաքվենք մարտի 23-ին:

Օրվա կամ շաբաթվա ամփոփումը տեղի ունեցավ հեռուստատեսությամբ: Նախ հեռարձակվեց հայտնի նկարիչ, գեղանկարիչ Գրիգոր Խանջյանի խոսքն ուղղված հայ ժողովրդին: Նա ասում էր, թե վստահ է, որ Ղարաբաղի հարցն արդարացի լուծում կստանա:

Հետո, երեկոյան 22.50 րոպեին «Վրեմյա» լրատվական ծրագրի հեռարձակումից անմիջապես հետո հեռարձակվեց Սիլվա Կապուտիկյանի խոսքը ժողովրդին: Նա տեղեկացրեց, որ Կրեմլում ինքը եւ Զորի Բալայանը հանդիպել են Միխայիլ Գորբաչովի հետ, եւ որ նա խոստացել է տարվա երկրորդ կեսին այցելել Հայաստան: Նա վստահեցրեց, որ խնդրիրն արդարացի լուծում կստանա:

Իհարկե, Գորբաչովը կատարեց իր խոստումը, նա տարվա երկրորդ կեսին իսկապես այցելեց Հայաստան, բայց դեկտեմբերի 7-ի սարսափելի եւ ավերիչ երկրաշարժից հետո, բայց այդ մասին ավելի ուշ: Իսկ վաղը Սումգայիթի ողբերգությունն էր:

Գեղամ Նազարյան

շարունակելի