Էստոնիան մտադիր է դեկտեմբերի 1-ից ամբողջությամբ փակել Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը։ Որոշման պատճառը երկրի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներից մեկում՝ անօդաչու թռչող սարքեր արտադրող Threod Systems ընկերության շենքում, տեղի ունեցած հրկիզման փորձն է։ Էստոնական իշխանությունները կարծում են, որ միջադեպի հետևում ռուսական հետախուզական ծառայություններն են։
Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը հայտարարել է, որ կառավարությունը պետք է ձեռնարկի անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցները։ Նրա խոսքով՝ միջադեպը Ռուսաստանի կողմից իրականացվող ենթադրյալ դիվերսիոն և հիբրիդային գործողությունների հերթական դրսևորումն է։
«Սահմանի փակումը կնվազեցնի էստոնական բնակչությանը սպառնացող վտանգները և հստակ ազդանշան կլինի, որ մեր պաշտպանական արդյունաբերության ու կարողությունների դեմ հարձակումներն անընդունելի են»,-նշել է վարչապետը։
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախկնան հայտնել է, որ Ռուսաստանի հետ սահմանին գործող բոլոր երեք անցակետերը դեկտեմբերի 1-ից կդադարեցնեն աշխատանքը։ Սահմանի փակման վերաբերյալ վերջնական որոշումը նախատեսվում է ընդունել այս շաբաթ։ Սահմանափակումների գործողության ժամկետը դեռևս հստակեցված չէ։
Ներքին գործերի նախարար Իգոր Տարոյի խոսքով՝ սահմանային անցակետերի փակումն անհրաժեշտ է Ռուսաստանի կողմից հնարավոր թշնամական գործողությունների ռիսկերը նվազեցնելու համար։ Նա նշել է, որ Էստոնիան նախկինում բազմիցս սահմանափակել է սահմանային երթևեկությունը՝ զգուշացնելով, որ իրավիճակի հետագա սրման դեպքում հնարավոր է դրա ամբողջական դադարեցում։
Միաժամանակ Տարոն կոչ է արել Ռուսաստանում գտնվող Էստոնիայի քաղաքացիներին առաջիկա երկու շաբաթվա ընթացքում վերադառնալ հայրենիք՝ զգուշացնելով, որ դրանից հետո վերադարձի ճանապարհը կարող է զգալիորեն երկարել։
Մոսկվան Էստոնիայի՝ սահմանը փակելու մտադրությունը որակել է որպես «ռուսաֆոբիայի» դրսևորում։
Էստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանը

















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար
Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան
Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
Էստոնիայի ԱԳ նախարարը Արարատ Միրզոյանին շնորհել է Արժանիքների խաչ առաջին աստիճանի շքանշան