Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի համատեղ համերգով եզրափակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թվականների օրացույցում ընդգրկված՝ Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Հոբելյանական միջոցառումները նվիրված են Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։
Համերգին հնչել են ժողովրդական երգերի ջազային մշակումներ՝ հայկական ժողովրդական երաժշտության հարուստ ժառանգությունը ներկայացնելով ժամանակակից երաժշտական մեկնաբանությամբ։
Միջոցառմանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։
Նա շնորհակալություն է հայտնել հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ընդգրկելու համար` ընդգծելով, որ դա վկայում է հայկական մշակութային ժառանգության` համաշխարհային արժեքի և նշանակության մասին:
«Մեծն Հրաչյա Աճառյանի կյանքն ու գիտական ժառանգությունը հայոց ինքնության հիմքերից են։ Նա պարզապես գիտնական չէր, այլ հայոց տառի և բառի նվիրյալ, հայոց բանավոր և գրավոր խոսքի ճարտարապետ: Եթե Աճառյանը կերտել է մեր լեզվի և մտքի տաճարը, ապա Ալեքսանդր Թամանյանը և իր ժամանակի հայ ճարտարապետները մարմնավորել են մեր երազանքը քարի մեջ։ Հանրապետության հրապարակը դարձել է հայ ժողովրդի միասնության, վերածննդի, անկախության և պետականության անկոտրում խորհրդանիշը, հայոց հոգու և քարեղեն երազանքի խաչմերուկը»:
Տիգրան Վիրաբյանն ընդգծել է, որ եզրափակիչ համերգը մեկտեղում է հայկական մշակութային ժառանգության տարբեր շերտերը՝ լեզուն, բանահյուսությունը, ճարտարապետությունն ու երաժշտական ավանդույթները` ևս մեկ անգամ հիշեցնելով, որ հայ ժողովուրդը արարող և ստեղծող է, իսկ հայկական մշակույթն իր ուրույն տեղն ունի համաշխարհային մշակույթի գունապնակում:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Նայեֆ ալ Ֆայեզը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արամ Հակոբյանը:
Հոբելյանական միջոցառումները կազմակերպել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն. դրանց շրջանակում բացվել է «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որը կգործի մինչև նոյեմբերի 2-ը։ Հանրապետության հրապարակի պատմությունը ներկայացնող շուրջ 40 լուսանկարներն ընտրվել են Հայաստանի ազգային արխիվի, Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ճարտարապետության պալատի, «Արմենպրես» լրատվական գործակալության և անհատ լուսանկարիչների արխիվային հավաքածուներից։ «Տերյան» մշակույթի կենտրոնը ներկայացրել է հայկական տարազների ցուցադրությունը, որոնց զարդանախշերը համադրված են Հանրապետության հրապարակի նախշերի հետ:
Հոբելյանական միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել նաև անվանի հայագետ, լեզվաբան և ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովը՝ «Կյանքը գիտություն․ Հրաչյա Աճառյան» խորագրով։ Գիտաժողովը նվիրված էր Աճառյանի գիտական ժառանգության արժևորմանը և հայ լեզվաբանության զարգացման գործում նրա նշանակալի ավանդին։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Երկու անձնագրերն իրար հետ բովանդակային որևէ աղերս չունեն