Խալիլ Շիրղոլամին նախարար Դավիթ Թադևոսյանին հրավիրել է այցելել Իրան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այդ մասին հայտնում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերություններին և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներին։
Դավիթ Թադևոսյանն ընդգծել է ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այն կդառնա առավել ընդգրկուն և արդյունավետ։
Դեսպան Խալիլ Շիրղոլամին ներկայացրել է Իրանի տեխնոլոգիական ներուժը՝ մասնավորապես առանձնացնելով նանոտեխնոլոգիաների ոլորտում երկրի ձեռքբերումները և ընդգծելով այդ ուղղությամբ Իրանի առաջատար դիրքերը համաշխարհային մակարդակում։
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը՝ նպաստելով դրա դրական դինամիկայի պահպանմանն ու շարունակականությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվային լուծումների, կապի և հեռահաղորդակցության, նանոտեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև այս ուղղություններով համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։
Կարևորվել է Հայաստանի և Իրանի տեխնոլոգիական ընկերությունների, ստարտափների և նորարարական կառույցների միջև կապերի ամրապնդումը, փորձի փոխանակումը և համատեղ նախաձեռնությունների զարգացումը։
Կողմերն անդրադարձել են նաև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության վերաբերյալ երկու երկրների համապատասխան կառույցների միջև փոխըմբռնման հուշագրի վավերացման կարևորությանը՝ ընդգծելով, որ այն կնպաստի հետագա համագործակցության հիմքերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնմանը։
Հանդիպման ավարտին դեսպան Խալիլ Շիրղոլամին նախարար Դավիթ Թադևոսյանին հրավիրել է այցելել Իրան՝ ծանոթանալու երկրի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներին և քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված գործնական քայլերը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում
MARÓM նորաձևության տունը հայ ըմբիշների համար նոր հավաքածու է արտադրել
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Եվրոպան բանակցությունների համար ունի հինգ հնարավոր թեկնածու․ The Telegraph
Վարդենիկ գյուղում ընթանում են 7 փողոցի հիմնանորոգման աշխատանքներ