Բալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանել
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել Ռուսաստանի սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով չորս աղբյուրներին։ Նման խնդրանքի պատճառը մտահոգությունն է, թե եվրոպացի որոշ առաջնորդների եւ պաշտոնյաների հայտարարությունները խաթարում են մայրցամաքի անվտանգությունը։
Ամերիկացի պաշտոնյաների ուշադրությունը գրաված մեկնաբանությունների թվում են եվրոպացի առաջնորդների ենթադրություններն այն մասին, որ Ռուսաստանը «առնետի պես անկյուն է քշված» եւ ավելի ու ավելի հուսահատ քայլերի է դիմում, քանի որ Ուկրաինա նրա ներխուժումը գրեթե ամբողջությամբ դանդաղել է։ Աղբյուրներից մեկի խոսքով՝ նման հռետորաբանությունը բնութագրվել է որպես անօգուտ։ Նա հավելել է, որ հնչել է խնդրանք՝ նման հայտարարություններով «չսադրել Ռուսաստանին»։ «Մենք ձեզ օգնում ենք։ Ամերիկացիներն այնտեղ են։ Պարզապես աղմուկ մի՛ բարձրացրեք։ Ավելորդ աղմուկ մի՛ ստեղծեք»,- ասել է եվրոպացի մեկ այլ պաշտոնյա՝ նկարագրելով Պենտագոնի վերջին մասնավոր հաղորդումները։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ խնդրանքները չեն ներկայացվել «առճակատման» ոճով։
Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանել։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ