ԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետո
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է 14 մարդ, ևս 14-ը վիրավորվել են։ Հարձակումը դատապարտել է նաև ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով համակարգող Մաթիաս Շմալեն։
Կոշտան իր ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և ուկրաինացի ժողովրդին՝ «քաղաքացիական անձանց դեմ Ռուսաստանի իրականացրած ևս մեկ դաժան ու ավերիչ հարվածի» կապակցությամբ։ «Եվրոպական միությունը կշարունակի ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա և աջակցել Ուկրաինային մինչև արդար և երկարատև խաղաղության հասնելը։ Մենք կոչ ենք անում մեր բոլոր միջազգային գործընկերներին նույն կերպ վարվել», - գրել է Եվրոպական խորհրդի նախագահը սոցիալական ցանցի իր էջում։
Դնեպրի կայարանի վրա հարձակումը ցույց է տալիս, որ Մոսկվան շահագրգռված չէ խաղաղությամբ, - ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նա նշել է, որ Ուկրաինային հետագա աջակցության, իսկ մեղավորներին պատժելու կոչ է անելու ԵՄ-Կանադա գագաթնաժողովում, որը տեղի է ունենում հոկտեմբերի 29-ին ու 30-ին Ատլանտայում: «Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի», - ընդգծել է Կալասը:


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում
MARÓM նորաձևության տունը հայ ըմբիշների համար նոր հավաքածու է արտադրել
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Եվրոպան բանակցությունների համար ունի հինգ հնարավոր թեկնածու․ The Telegraph
Վարդենիկ գյուղում ընթանում են 7 փողոցի հիմնանորոգման աշխատանքներ