Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում է Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրություն Կարևորվել է վիզաների ազատականացման գործընթացը Բալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանել Իսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացել Սուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականի Դժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններով Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել է Տեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրա Երթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ Երևանում Սևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետո

Արագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)Կառավարությունը հաստատել է վեց հիմնական ապրանքախմբի դրոշմավորման փորձնական ծրագիրը (տեսանյութ)Աշխարհի առաջնության խաղերի ժամանակ ՖԻՖԱ-ն շուրջ 5 միլիարդ դոլար է վաստակել Աշտարակ միլկ կաթի մթերման կետի աշխատանքը կասեցվել է ՀԿԱԾ Շիրակի տարածքային ստորաբաժանման պետը և երկու պաշտոնատար անձ կալանավորվել են. կաշառքի գործով կան ձերբակալվածներԼավրովը մեկնել է ԱՄՆԱլ-Նասրը գոլառատ պայքարում հաղթանակ տարավ 5-3 հաշվովԽալիլ Շիրղոլամին նախարար Դավիթ Թադևոսյանին հրավիրել է այցելել ԻրանԿոտրել են Binance կրիպտոարժութային բորսայի համակարգը եւ առեւանգել 1,7- 5,5 միլիարդ դոլարի կրիպտոարժույթԷրդողանն ու Թրամփը մեկ օրում երկրորդ հեռախոսազրույցն են ունեցելԱյսօր Հայաստանի հավաքականը մրցահարթակում կունենա մեկ ներկայացուցիչԿառավարությունը 328 մլն 218.8 հազար դրամ է հատկացրել բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համարԿԳՄՍ նախարարը հանդիպել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներինՀարկային վարչարարության արդյունավետության դրական միտումները՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներովՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանըՓրկարարները դժվարամատչելի հատվածից իջեցրել են քաղաքացուն. նրա կյանքին վտանգ չի սպառնումՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 30.10.2026 (տեսանյութ)Կոտայքի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել (տեսանյութ)Եմենի հութիները հարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարաններին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի թեկնածուների թվում հայ ուռուցքաբան էՆոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը (տեսանյութ)Լողի պատանեկան օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնի երկու մարզիկՆարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգըՕլեշկի քաղաքի ուղղությամբ արդեն շարժվել է մարդասիրական շարասյունՍպասվում է հորդառատ անձրեւՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրկրաշարժ՝ Ջերմուկից 15 կմ հյուսիս-արևելք․ ցնցումները զգացվել են Վայոց ձորի և Սյունիքի մարզերումԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլիեն Երևանում և մարզերումԵրեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասինՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները
Բիզնես

Հարկային վարչարարության արդյունավետության դրական միտումները՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է աշխատանքները հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման, հարկ վճարողների կամավոր կարգապահության խթանման և հսկողական միջոցառումների առավել թիրախային իրականացման ուղղությամբ։ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով դրական միտումներ են արձանագրվել հարկային կարգապահությունը բնութագրող հիմնական ցուցանիշներում, միաժամանակ, ընդհանուր վարչարարության մեջ աճել է վերլուծական գործիքների կիրառման կշիռը։

Ստուգումների նվազում, վերլուծական գործիքակազմի ընդլայնում

2026 թվականի 9 ամիսների ընթացքում հարկ վճարողների նկատմամբ իրականացված հսկողական միջոցառումների և վերլուծական գործիքակազմի կիրառման արդյունքները փաստում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 24 տոկոսով նվազել է արտագնա ստուգումների քանակը, մինչդեռ 29 տոկոսով աճել է վերլուծական գործիքակազմի միջոցով իրականացված վարչարարության ծավալը։ Մասնավորապես, եթե 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացվել է 8 151 արտագնա հսկողական միջոցառում, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում՝ 6 169։ Միաժամանակ, զգալիորեն աճել է վերլուծական գործիքակազմի կիրառմամբ իրականացված վարչարարության ծավալը։ Եթե 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացվել են 99 697 գրասենյակային վերլուծություններ և ուսումնասիրություն, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում իրականացվել է 128 329 վերլուծական միջոցառում։ Ընդհանուր առմամբ, ցուցանիշները վկայում են որ հարկային վարչարարության կառուցվածքում աճել է վերլուծական գործիքակազմի կիրառման կշիռը՝ հասնելով 95.4 տոկոսի։

Ավելի քիչ ստուգումներով` խախտումների հայտնաբերման աճ

2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին բարձրացել է հարկային մարմնի նախաձեռնությամբ իրականացված ստուգումների և ուսումնասիրությունների արդյունավետությունը՝ ապահովելով առավել թիրախային և հասցեական հարկային հսկողություն։ Մասնավորապես, եթե 2025 թվականի նույն ժամանակահատվածում խախտումներ հայտնաբերված ստուգումների քանակը կազմել է 6024, իսկ դրանց տեսակարար կշիռը՝ ընդհանուր ստուգումների 74 տոկոսը, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում խախտումներ հայտնաբերված ստուգումների քանակը կազմել է 5079, իսկ դրանց տեսակարար կշիռն ընդհանուր իրականացված ստուգումների մեջ՝ 79 տոկոս։ Այսպիսով, չնայած իրականացված ստուգումների ընդհանուր թվի նվազմանը, խախտումներ հայտնաբերված ստուգումների տեսակարար կշիռն աճել է 5 տոկոսային կետով, ինչը վկայում է հարկային ստուգումների առավել արդյունավետ թիրախավորման մասին։

ՀԴՄ գործարքների և հայտարարագրված հասույթի աճ

Հարկային կարգապահության բարելավման դրական միտումներն արտահայտվում են նաև ՀԴՄ-ներով հայտարարագրված գործարքների քանակի և հասույթի աճով, այդ թվում՝ անկանխիկ գործարքների մասով։ Մասնավորապես, 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀԴՄ կտրոնների քանակը կազմել է 716.9 միլիոն հատ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 583.5 միլիոն հատի դիմաց՝ աճելով 22.9 տոկոսով։ Էապես աճել է նաև անկանխիկ ՀԴՄ կտրոնների քանակը՝ կազմելով 268.1 միլիոն հատ, նախորդ տարվա 167․6 միլիոն հատի դիմաց․ աճը՝ շուրջ 60 տոկոս։ Միաժամանակ, ՀԴՄ-ներով հայտարարագրված ընդհանուր հասույթը 2 տրիլիոն 296 միլիարդ դրամից աճել է՝ հասնելով 2 տրիլիոն 856 միլիոն դրամի կամ 24.4 տոկոսով։ Առավել բարձր աճ է արձանագրվել անկանխիկ գործարքների հասույթի մասով․ նախորդ տարվա 850.9 միլիարդ դրամի դիմաց՝ ընթացիկ տարում հայտարարագրվել է 1 տրիլիոն 247 միլիարդ դրամ՝ ապահովելով 46.6 տոկոս աճ։ Արձանագրված աճը վկայում է հարկ վճարողների կողմից գործարքների առավել ամբողջական հայտարարագրման, դրանց թափանցիկության բարձրացման և անկանխիկ վճարումների ընդլայնման դրական միտումների մասին։