Հեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտի
Թաիլանդական Պհուկետ կղզու՝ հեղեղումներից տուժած մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտի։ Կղզու որոշ հատվածներից մարդկանց տարհանման հրահանգ է տրվել։ The Star պարբերականը գրում է, որ հեղեղված հատվածների բնակիչներին հրահանգվել է տեղափոխվել ավելի անվտանգ հատվածներում գտնվող ժամանակավոր ապաստարաններ։
Bangkok Post թերթն իր հերթին նշում է, որ աղետի գոտի հայտարարված Մուանգ շրջանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացել են հեղեղումներ և սողանքներ, որոնք զգալի վնաս են պատճառել։ Կարոն շրջանը, ինչպես նաև զբոսաշրջիկների մոտ ժողովրդականություն վայելող Պատոնգ շրջանը դարձել են կղզու՝ տարերքից առավել տուժած վայրերից։
Աղետի գոտու կարգավիճակ ստացած շրջանները կարող են առաջնահերթության կարգով ակնկալել ֆինանսական փոխհատուցում և երկրի Ներքին գործերի նախարարության կողմից աջակցություն, գրում է հրատարակությունը։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
MARÓM նորաձևության տունը հայ ըմբիշների համար նոր հավաքածու է արտադրել
Դավիթ Խուդաթյանը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք նավթի միջազգային ցուցահանդեսին
Եվրոպան բանակցությունների համար ունի հինգ հնարավոր թեկնածու․ The Telegraph
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի