Կառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Կառավարությունը միջոցներ կհատկացնի Տավուշի մարզի Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի հարակից տարածքում մարզական և հանգստի ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։ Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի նիստում:
Աշխատանքների ֆինանսավորումն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունքում: Մասնավորապես՝ որոշմամբ 70 մլն 902.7 հազար դրամ է նախատեսվել Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի դաշտի վերակառուցման, ինչպես նաև դպրոցին ու թաղամասին սպասարկող պուրակի և մանկական մարզադաշտի կառուցման աշխատանքների մեկնարկի համար։
Նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայն՝ աշխատանքների ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է շուրջ 279.3 մլն դրամ, իսկ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը՝ շուրջ 200.5 մլն դրամ։ Հատկացված միջոցները կազմում են պայմանագրային արժեքի շուրջ 35 տոկոսը և նախատեսված են մինչև տարեվերջ իրականացվելիք աշխատանքների ֆինանսավորման համար։
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա բարելավելու դպրոցականների և համայնքի բնակիչների համար մարզվելու, ակտիվ հանգստի և ազատ ժամանակի կազմակերպման պայմանները՝ ստեղծելով ժամանակակից և առավել բարեկարգ միջավայր։
Կառավարության որոշմամբ նաև 4 մլն 198 հազար դրամի միջծրագրային փոփոխություն է կատարվել՝ Արմավիրի մարզի Գեղակերտի Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով։ Ի սկզբանե նախատեսվում էր մարզադպրոցի հիմնանորոգումը, սակայն հետագայում անհրաժեշտություն է առաջացել կառուցելու նոր շենք։
Նշված նախաձեռնությունները համահունչ են մարզական ենթակառուցվածքների զարգացման պետական քաղաքականությանը և 2026-2031 թվականների ռազմավարության շրջանակում նախատեսվող «100 կոմբինացված մարզահրապարակներ» և «100 մարզադպրոցի և արվեստի դպրոցի կառուցում, վերակառուցում, հիմնանորոգում» ծրագրերին։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
MARÓM նորաձևության տունը հայ ըմբիշների համար նոր հավաքածու է արտադրել
Դավիթ Խուդաթյանը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք նավթի միջազգային ցուցահանդեսին
Եվրոպան բանակցությունների համար ունի հինգ հնարավոր թեկնածու․ The Telegraph
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի