Իսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացել
Քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո, վարչապետ Բենիամին Նեթանյահուի կենտրոնամետ «Լիկուդ» կուսակցությունը և կողմնակիցների դաշինքը ստանում է 53 տեղ, Գադի Այզենկոտի գլխավորած դաշինքը՝ 48: Այսպիսով, հիմնական դաշինքներից ոչ մեկը չի ստանում խորհրդարանական մեծամասնության համար անհրաժեշտ 61 տեղը։ Արաբական կուսակցություններին՝ «Միացյալ ցուցակին» և «Ռաամին» բաժին կհասնի ռեկորդային 19 տեղ: Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հենվելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հոկտեմբերի 29-ի երեկոյան հրապարակված տվյալների վրա:
Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն նոյեմբերի 4-ից ոչ շուտ: Դրանից հետո պետության ղեկավարը, ըստ օրենքի, պետք է խորհրդակցություններ անցկացնի խմբակցությունների հետ և որոշի, թե կուսակցության որ ղեկավարն է զբաղվելու կառավարության ձևավորմամբ: Եթե ընտրված թեկնածուն չկարողանա դա անել, կնշանակվի Քնեսեթի նոր ընտրություն: Հոկտեմբերի 28-ին Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կոչ էր արել կուսակցությունների առաջնորդներին պատասխանատու կերպով մոտենալ կոալիցիոն բանակցություններին՝ արտահերթ ընտրությունից խուսափելու համար, հաղորդում է The Jerusalem Post-ը:
Միևնույն ժամանակ, «Լիկուդ» կուսակցությունը հայտարարել է, որ ընտրությունը «գողացվել է», հաղորդում է AFP-ն: Ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչ Իտամար Բեն-Գվիրը կոչ է արել ձերբակալել արաբական կուսակցությունների առաջնորդներին՝ կասկածելով, որ նրանք ֆինանսավորում են ստացել Կատարից: Դրա վերաբերյալ որևէ հրապարակային ապացույց դեռ չի ներկայացվել, սակայն ԿԸՀ-ն հատուկ ծառայություններին հանձնարարել է ստուգել արտասահմանից միջամտության կասկածները։
Իր հերթին ընդդիմության առաջնորդ Այզենկոտը Նեթանյահուի ղեկավարած «Լիկուդ» կուսակցությանը մեղադրել է «ընտրությունների արդյունքները ապալեգիտիմացնելու» փորձի համար։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ